Գլխավոր էջ | Սփյուռք | Երկու հայեր Լիբանանի կառավարությունում նախարարներ են նշանակվել

Երկու հայեր Լիբանանի կառավարությունում նախարարներ են նշանակվել

By
Երկու հայեր Լիբանանի կառավարությունում նախարարներ են նշանակվել

Երկու հայեր Լիբանանում վարչապետ Սաադ Հարիրիի գլխավորած կառավարությունում նախարարներ են նշանակվել:

Զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանը ՀՅԴ-ի բարձրաստիճան անդամ է: Կիտանյանը նախարար է եղել նաեւ նախորդ կառավարությունում: Նա Լիբանանի համալսարանում ֆիզիկայի գծով  աստիճան է ստացել, հաղորդում է Daily Star-ը:

Ռիչարդ Կույումջյանը սոցիալական հարցերի նախարար է նշանակվել: ԱՄՆ-ում ատամնաբույժ լինելով՝ Կույումջյանը Վաշինգտոնի միջազգային քաղաքականության ինստիտուտում շարունակել է միջազգային քաղաքականություն եւ ազգային անվտանգություն ուսումնասիրել: Կույումջյանը 2009 թ. նախընտրական քարոզարշավի ժամանակ Լիբանանյան ուժերի հիմնական ներկայացուցիչն էր եւ ընտրություններին երեք անգամ՝ 2009, 2013 եւ 2014 թվականներին թեկնածու է եղել:

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0