Գլխավոր էջ | Ադրբեջան | Հելսինկյան հանձնաժողովը մեղադրել է Ադրբեջանին կորոնավիրուսի պատրվակով քաղաքացիների իրավունքները սահմանափակելու մեջ

Հելսինկյան հանձնաժողովը մեղադրել է Ադրբեջանին կորոնավիրուսի պատրվակով քաղաքացիների իրավունքները սահմանափակելու մեջ

By
Հելսինկյան հանձնաժողովը մեղադրել է Ադրբեջանին կորոնավիրուսի պատրվակով քաղաքացիների իրավունքները սահմանափակելու մեջ

Ամերիկյան Հելսինկյան հանձնաժողովը մեղադրել է Ադրբեջանի իշխանություններին  կորոնավիրուսի համավարակի պատրվակով քաղաքացիների և լրատվամիջոցների իրավունքներն ու ազատությունները սահմանափակելու համար: Այս մասին ասվում է մայիսի 11-ին հրապարակված հայտարարության մեջ:

«Համավարակի ժամանակ հասարակական առողջապահության նկատառումները չպետք է արդարացնեն քաղաքական բռնաճնշումները», – ասվում է փաստաթղթում: «Մենք խորապես մտահոգված ենք այն լուրերով, որ Ադրբեջանի կառավարությունը լրացուցիչ սահմանափակում է մարդկանց հասանելիությունը տեղեկատվությանը ձերբակալությունների, տուգանքների և, հնարավոր է, խոշտանգումների միջոցով»:

 

Փաստաթղթում նշվում է, որ իշխանությունները պետք է դադարեցնեն օգտագործել ներկայիս համաշխարհային ճգնաժամը՝ սահմանափակելու համար Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության անդամների և այլ ակտիվիստների, ինչպես նաև լրագրողների ազատությունը:

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0