Գլխավոր էջ | Ադրբեջան | Ադրբեջանի զորքերի նախկին հրամանատար. «Ղասեմ Սոլեյմանին 1990-թ.-ին Ադրբեջանի պատերազմական գոտիներից հետախուզական տեղեկություններ է հավաքել ու փոխանցել հայերին»

Ադրբեջանի զորքերի նախկին հրամանատար. «Ղասեմ Սոլեյմանին 1990-թ.-ին Ադրբեջանի պատերազմական գոտիներից հետախուզական տեղեկություններ է հավաքել ու փոխանցել հայերին»

By
Ադրբեջանի զորքերի նախկին հրամանատար. «Ղասեմ Սոլեյմանին 1990-թ.-ին Ադրբեջանի պատերազմական գոտիներից հետախուզական տեղեկություններ է հավաքել ու փոխանցել հայերին»

Իրանի Ատրպատական նահանգի «ազատագրության համար պայքարող» հակաիրանական «GünAz TV» կայքը նոր «հայտնաբերում» է կատարել:

Հայտնաբերումը վերաբերում է հունվարի 3-ին, վաղ առավոտյան, Բաղդադի օդանավակայանի մերձակայքում, ԱՄՆ նախագահի ահաբեկչական հրամանի զոհ դարձած ԻԻՀ «Ղոդս» հատուկ կորպուի հրամանտար գեներալ Ղասեմ Սոլեյմանիին:

«GünAz TV»-ն գրում է. «Ադրբեջանի ներքին զորքերի նախկին հրամանատար Ֆահիմ Հաջիևը հետաքրքիր և նոր տեղեկություններ է հրապարակել Ղասեմ Սոլեյմանիի մասին»:

Նա նշել է, որ ««Ղոդս» բրիգադի հրամանատար Ղասեմ Սոլեյմանին 1990-ականներին գրավյալ Լեռնային Ղարաբաղի տարածքներում լրտեսական և հետախուզական աշխատանք էր կատարում ի վնաս Ադրբեջանի և հավաքած տեղեկությունները փոխանցում Հայաստանին»:

«1990-93 թվականներին մեզ հաջողվեց Աղդամ-Աղդարե շրջանում Սոլեյմանիի գործակալներից երկուսին ձերբակալել, որոնց հանձնեցինք Ազգային անվտանգության նախարարության»,- ասել է Ֆահիմ Հաջիևը:

Ադրբեջանական կայքը վերջում թշնամաբար հավելել է.

 

«Աշխարհի թիվ մեկ ահաբեկիչ Ղասեմ Սոլեյմանին, հունվարի 3-ին, Բաղդադի օդանավակայանի մոտակայքում, ԱՄՆ-ի բանակի օդային հարձակման թիրախը դարձավ և նրա մասնատված մարմինը ուղարկվեց (Իրանի առաջնորդ) Խամենեիին»:

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0