Գլխավոր էջ | Ադրբեջան | Ադրբեջանի արտգործնախարարությունը պատասխանել է Լավրովին

Ադրբեջանի արտգործնախարարությունը պատասխանել է Լավրովին

By
Ադրբեջանի արտգործնախարարությունը պատասխանել է Լավրովին

Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևան պատասխանել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Երևանում հնչեցրած այն մտքին, որ «առանց ԼՂ ժողովրդի համաձայնության՝ ոչ մի պայմանավորվածություն հնարավոր չէ, Հայաստանն ուղղակի դրանք չի ստորագրի»։ Այս մասին գրում է ադրբեջանական կայքը։

 

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը ի պատասխան ասել է, թե «Լեռնային Ղարաբաղի շրջանի ադրբեջանական համայնքը հայ-ադրբեջանական ղարաբաղյան հիմնախնդրի լուծման ցանկացած առաջարկված պլանի բաղկացուցիչ մասն է»:

«Ինչպես միշտ ասել ենք, ես ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ միայն այս տարածաշրջանից վտարված ադրբեջանցիների վերադարձը Լեռնային Ղարաբաղում իրենց տներ կարող է բացել հակամարտության լուծման իրական հնարավորություններ՝ Ադրբեջանի սահմանների շրջանակներում՝ բարձր մակարդակի ինքնակառավարման հիման վրա, ինչը նախատեսում է տարածաշրջանի երկու համայնքների` ադրբեջանցիների և հայերի գոյակցությունը՝ խաղաղության և անվտանգության  պայմաններում»,-ասել է Աբդուլաևան ու հավելել, թե դրա համար պետք է «առարկայական  բանակցություններ վարվեն հակամարտության կարգավորման համար, և հայկական օկուպացիոն ուժերը պետք է լքեն Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանի հարակից յոթ շրջանները»։

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0