Գլխավոր էջ | Ադրբեջան | Բաքվի ոստիկանները ձերբակալել են մեքենայում Սպիտակցի Հայկոյի և Սուպեր Սաքոյի «Մի գնա»-ն լսող վարորդին

Բաքվի ոստիկանները ձերբակալել են մեքենայում Սպիտակցի Հայկոյի և Սուպեր Սաքոյի «Մի գնա»-ն լսող վարորդին

By
Բաքվի ոստիկանները ձերբակալել են մեքենայում Սպիտակցի Հայկոյի և Սուպեր Սաքոյի «Մի գնա»-ն լսող վարորդին

Ադրբեջանի ոստիկանությունը ձերբակալել է Բաքվի փողոցներում շրջող ավտոմեքենայի վարորդին, որը հայկական երաժշտություն է լսել: Այս լուրն ակտիվորեն լուսաբանում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Բաքվի ոստիկանությունը քաղաքացուն գտել է համացանցում տարածված տեսանյութի հետքերով: Համացանցի ադրբեջանական տիրույթում տարածվել էր տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես են ադրբեջանցի երիտասարդները Բաքվի փողոցներում ավտոմեքենայով շրջելիս լսում հայերեն երգ՝ Սպիտակցի Հայկոյի և Սուպեր Սաքոյի «Մի գնա»-ն:

Այսօր արդեն ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ ոստիկանությունը հետաքննել է այդ տեսանյութը, և հետախուզական աշխատանքների արդյունքում պարզել է վարորդի ինքնությունը ու նրան ձերբակալել: Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բաքվի ոստիկանությունը հետաքննություն է կատարում դեպքի մանրամասները պարզելու համար:

Հայկական քաղաքային ֆոլկի (ռաբիս) ներկայացուցիչներ Սպիտակցի Հայկոյի և Սուպեր Սաքոյի երգը, որ YouTube-ում ավելի քան 185 մլն դիտում ունի, լայնորեն տարածում էր գտել նաև Թուրքիայի տարածքում: Ամիսներ շարունակ երգը պահպանել էր առաջատարի հորիզոնականը Թուրքիայում ամենաշատը փնտրված երգերի ցուցակում: Ուշագրավ է, որ անգամ թուրք երգիչները «Մի գնա»-ի երաժշտության ու գործիքավորման հիման վրա թուրքական երգ են գրել ու տեսահոլովակ նկարահանել:

https://youtu.be/7EmUo9M8gLg

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0