Գլխավոր էջ | Ադրբեջան | Բաքուն բողոք է հղել Վաշինգտոնին. դժգոհ են Ղարաբաղյան պատվիրակության այցից

Բաքուն բողոք է հղել Վաշինգտոնին. դժգոհ են Ղարաբաղյան պատվիրակության այցից

By
Բաքուն բողոք է հղել Վաշինգտոնին. դժգոհ են Ղարաբաղյան պատվիրակության այցից

Պաշտոնական Բաքուն բողոք է հղել Վաշինգտոնին՝ կապված Արցախի արտգործնախարար Մասիս Մաիլյանի Միացյալ Նահանգներ այցի հետ:

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևայի հայտարարության, ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանը ադրբեջանական կողմի բողոքը հասցրել է Պետդեպարտամենտ:

«Համապատասխան նամակներ են ուղարկվել խոսնակին, ղեկավար կազմին, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովների ղեկավարներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին»,- ասել է նա:

Ավելի վաղ RUSARMINFO-ն հաղորդել էր, որ աշխատանքային այցով ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոն է ժամանել Արցախի Հանրապետության պատվիրակությունը:

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0