Գլխավոր էջ | Ադրբեջան | ԱՄՆ դեսպանատան պատասխանը Բաքվում անկարգություններ կազմակերպելու մեղադրանքին

ԱՄՆ դեսպանատան պատասխանը Բաքվում անկարգություններ կազմակերպելու մեղադրանքին

By
ԱՄՆ դեսպանատան պատասխանը Բաքվում անկարգություններ կազմակերպելու մեղադրանքին

ԱՄՆ դեսպանատունը կտրուկ դատապարտել է Ադրբեջանում իշխանամետ լրատվամիջոցների և հեռուստաալիքների հրապարակումները, որոնք պնդում էին, որ ԱՄՆ-ը կանգնած է հոկտեմբերի 19-ին Բաքվում անցկացվող բողոքի ցույցերի հետևում՝ գրում է turan.az-ը:

REAL հեռուստաալիքի եթերում նույնիսկ հեռարձակվեցին Ազգային խորհրդի անդամ Գյուլթակին Հաջիբայլիի՝ ԱՄՆ դեսպանատան աշխատակցի և ԵՄ առաքելության ներկայացուցչի հետ հեռախոսազրույցի ձայնագրությունները: Հեռուստահաղորդավար Միրշահին Աղաևը դա ներկայացրեց որպես ամերիկյան ներգրավվածության և նույնիսկ ընդդիմության բողոքի ցույցերի կազմակերպման ապացույց:

«Միացյալ Նահանգների հասցեին հնչող վերջին մեղադրանքները, թե ԱՄՆ շահագրգռված է Ադրբեջանում կայունությունը խախտելու հարցում, կեղծ և աբսուրդ են»,- հոկտեմբերի 22-ին իր տեսաուղերձում հայտարարեց Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Մայքլ Դիքերսոնը:

«Մենք ողջունում ենք այդ հարցի վերաբերյալ կայքերից հոդվածերի և հաղորդումների հեռացումը։ Միացյալ Նահանգները անկախացումից ի վեր աջակցություն են ցուցաբերել անկախ, կայուն, բարգավաճ և ժողովրդավարական Ադրբեջանին:

Անցած 26 տարիների ընթացքում մենք Ադրբեջանին ավելի քան 1,5 միլիարդ դոլար օգնություն ենք տրամադրել: Սա ներառում է աջակցություն անվտանգության, առողջապահության, գյուղատնտեսության, քաղաքացիական հասարակության, տնտեսական զարգացման, կանանց ձեռներեցության, զբոսաշրջության և կրթության ամրապնդմանն ուղղված ոլորտները, ինչպես նաև 25 տարի առաջ Դարի պայմանագրի ստորագրումը և Հարավային գազային միջանցքի կառուցումը:

Մենք սատարում ենք Ադրբեջանի՝ իր ռեսուրսները սեփական պայմաններով վերամշակելու և արտահանելու անկախ և ինքնիշխան իրավունքը։

Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Միացյալ Նահանգները ձգտում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման: 1993 թվականից ի վեր մենք ավելի քան 125 միլիոն դոլար ենք տրամադրել ադրբեջանցիներին, որոնք հակամարտության արդյունքում ստիպված են եղել լքել իրենց հողերը:

Մենք բարձր ենք գնահատում մեր գործընկերությունն ու բարեկամությունը Ադրբեջանի կառավարության և ժողովրդի հետ և ակնկալում ենք առաջիկա տարիներին շարունակել մեր գործընկերությունը` ի շահ երկու երկրների», – եզրափակել է ամերիկացի դիվանագետը:

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0