Գլխավոր էջ | Ադրբեջան | Մամեդյարովը հայկական ազգանվամբ ՌԴ քաղաքացիների՝ Ադրբեջան այցելության մասին

Մամեդյարովը հայկական ազգանվամբ ՌԴ քաղաքացիների՝ Ադրբեջան այցելության մասին

By
Մամեդյարովը հայկական ազգանվամբ ՌԴ քաղաքացիների՝ Ադրբեջան այցելության մասին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հարցազրույց է տվել «Известия» (News) թերթին, որում անդրադարձել է հայկական ազգանվամբ ՌԴ քաղաքացիների Ադրբեջան այցելությանը։ Այս մասին գրում է Ria-ն։

Նշվում է, որ 2018թ.-ի ամռանը ՌԴ քաղաքացի, ազգությամբ հայ Օլգա Բարսեղյանը ժամանել էր Բաքու, սակայն նրան երկիր ներս չէին թողել ու արտաքսել էին Բաքվից՝ պատճառաբանելով, որ նրա համար անվտանգ չի լինի Ադրբեջանում։

Հարցին, թե արդյոք մեկուկես տարի անց հնարավոր  եղել է լուծել այս հարցը, թե  հայկական ծագում ունեցող ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքը դարձել է նորմա, Մամեդյարովն ասել է, որ տվյալ դեպքին ծանոթ չէ, սակայն երբեմն դա արվում է PR տեսանկյունից։

«Երբեմն դա արվում է PR տեսանկյունից. հայազգի մարդիկ տեղյակ են այս խնդրի զգայնության մասին: Մենք ասում ենք, եթե կան ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիներ, ովքեր ցանկանում են գալ Ադրբեջան, ի սեր աստծո: Բայց թող նախօրոք գոնե տեղյակ պահեն մեր դեսպանատանը, քանի որ մենք ունենք Ռուսաստանի հետ առանց վիզայի մուտքի հնարավորություն։ Նախօրոք ստացված տեղեկատվությունը մեզ թույլ կտա կանխել ցանկացած ավելորդություն՝ հաշվի առնելով Ադրբեջանում հուզական ֆոնը՝ կապված առկա հակամարտության հետ: Մենք միշտ այս թեմայի շուրջ բավականին անկեղծ խոսում ենք ռուսական կողմի հետ»,-ասել է Մամեդյարովը:

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0