Գլխավոր էջ | Ադրբեջան | Մենք ոչ մի տեղ չենք գնալու, պետք է բանակցենք Հայաստանի հետ. Մամեդյարով

Մենք ոչ մի տեղ չենք գնալու, պետք է բանակցենք Հայաստանի հետ. Մամեդյարով

By
Մենք ոչ մի տեղ չենք գնալու, պետք է բանակցենք Հայաստանի հետ. Մամեդյարով

Բաքուն և Երևանը Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի լուծման բանակցություններում առաջընթաց են նախանշել: Այս մասին «Իզվեստիա» -ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը:

Այնուամենայնիվ, ինչպես գրում է «Իզվեստիա»-ն,  Մամեդյարովը հիասթափված է Նյու Յորքում հայկական կողմի հետ երկխոսության վերջին փուլից: Նախարարը նշել է, որ Աշխաբադում ԱՊՀ Արտաքին գործերի նախարարների խորհրդի հանդիպման ժամանակ նա կրկին անդրադարձել է այս թեմային իր հայ գործընկեր Զոհրաբ Մնացականյանի հետ:

Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ԱՊՀ-ի դերը ադրբեջանա-հայկական հակամարտության լուծման գործում, Մամեդյարովը նշել է, որ սկզբում ՄԱԿ-ն է զբաղվել կարգավորման խնդրով, այնուհետև խաղաղության նախաձեռնությունը փոխանցվել է ԵԱՀԿ Մինսկի խմբին՝  իր ունեցած միջազգային կազմակերպության մանդատի համաձայն:

«ԱՊՀ նախարարների խորհրդի շրջանակներում, մենք, իհարկե, համառոտ շոշափեցինք այս թեման, բոլորս հասկանում ենք, որ ԱՊՀ տարածքում չլուծված հակամարտությունները միայն խոչընդոտներ են ստեղծում ցանկացած գործունեության համար, ներառյալ տնտեսական, հումանիտար և այլն: Եվ բոլոր 10 երկրները, ներառյալ Ադրբեջանը և Հայաստանը, գիտակցում են, որ անհրաժեշտ է գտնել այս հակամարտության շուտափույթ լուծում: Բայց դա պետք է ընդունել, որ կարգավորման հիմնական աշխատանքները տեղի են ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, և ոչ թե ԱՊՀ-ի»,-ասել է Մամեդյարովը։

Խոսելով վերջին  մեկ տարվա ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի հետ 7 անգամ հանդիպման արդյունքում առաջընթացի մասին, Մամեդյարովն ասել է, որ դեռևս միայն սպասում են արդյունքներին:

Մամեդյարովը նշել է, որ վերջին անգամ ԱՄՆ-ում է հանդիպել ՀՀ ԱԳ նախարարի հետ՝ Մինսկի խմբի մասնակցությամբ, որից մի փոքր հիասթափված է։

«Եթե մենք ուզում ենք առաջ ընթանալ և իսկապես ուզում ենք քաղաքական լուծում, ապա, իհարկե, պետք է սկսել այն, ինչ կոչվում է իմ նախընտրած բառով՝ «բովանդակային բանակցություններ», որպեսզի գոյություն ունենա որևէ նյութ, որի հիման վրա ընթանում է խոսակցությունը: Այո, մենք բանակցում էինք, Մինսկի համանախագահները մի պահ ասեցին, բայց, հասկանում եք, ռազմական գործողությունները շփման գծում ...»,-ասել է Մամեդյարովը։

Ադրբեջանի ԱԳ նախարարը, սակայն, «հանուն արդարության» նշել է, որ անցած տարիներին բոլոր ժամանակների ընթացքում շփման գիծը բավականին թեժ եղել է, «և, այնուամենայնիվ, իրենք կարողացել են լուծել խնդիրները, առաջ շարժվել և  բավականին լուրջ, քայլ առ քայլ բանակցություններ են ունեցել՝ թե ինչպես լուծել ընթացիկ խնդիրները»։

Մամեդյարովն այդ ընթացիկ խնդիրների տակ նշել է զինծառայողների վերադարձն իրենց զորանոցները, մշտական բնակության վայրերից վտարված մարդկանց վերադարձը տուն, «որից հետո բոլոր մյուս հարցերը կարող էին լուծվել»։

Ադրբեջանի ԱԳ նախարարի խոսքերով, այն, ինչ դրվեց Մադրիդյան փաստաթղթում 2008-ին, այնուհետև 2010-ի վերանայված տարբերակում, ապա Կազանյան փաստաթղթում`այս ամենը մշակվում է, մշակվում է, բայց սկզբունքորեն այն հիմք է հանդիսանում բանակցությունների համար:

«Եվ մենք միշտ ասում ենք մեր համանախագահներին. մենք ոչ մի տեղ չենք գնալու, պետք է նստենք և ըստ էության բանակցենք Երևանի հետ այն փաստաթղթի վրա, որն այսօր սեղանի վրա է»,-ասում է Մամեդյարովը։

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0