Գլխավոր էջ | Ադրբեջան | «Բաքուն դիտարկում է Ադրբեջանում ատոմակայան կառուցելու Ռուսաստանի առաջարկը». Ադրբեջանի էներգետիկայի նախարար

«Բաքուն դիտարկում է Ադրբեջանում ատոմակայան կառուցելու Ռուսաստանի առաջարկը». Ադրբեջանի էներգետիկայի նախարար

By
«Բաքուն դիտարկում է Ադրբեջանում ատոմակայան կառուցելու Ռուսաստանի առաջարկը». Ադրբեջանի էներգետիկայի նախարար

Ադրբեջանը դիտարկում է Ռուսաստանի առաջարկը՝ երկրի տարածքում ատոմակայան կառուցելու մասին: Այս մասին, ինչպես հայտնում է Minval.az-ը, լրագրողներին հայտնել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը:

Լրագրողների հետ զրույցում Շահբազովը մասնավորապես ասել է, որ Ռուսաստանն այս ոլորտում մեծ փորձ ունի և նման նախագծեր՝ ամբողջ աշխարհում:

«Ռուսաստանի կողմից առաջարկ է արվել Ադրբեջանին, և մենք քննարկում ենք այն, բայց որևէ կոնկրետ բանի մասին խոսելը դեռևս վաղ է»,- ասել է նա լրագրողներին:

Օրեր առաջ Սոչիում «Վալդայ» միջազգային ակումբի նիստի շրջանակում ռուսական կողմն ադրբեջանական կողմին առաջարկել էր Ադրբեջանում հզոր ատոմակայան կառուցել:

 

 

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0