Գլխավոր էջ | Ադրբեջան | Ադրբեջանի վարչապետ Նովրուզ Մամեդովը հրաժարական տվեց. կառավարության ղեկավար նշանակվեց Ալիեւի օգնականը

Ադրբեջանի վարչապետ Նովրուզ Մամեդովը հրաժարական տվեց. կառավարության ղեկավար նշանակվեց Ալիեւի օգնականը

By
Ադրբեջանի վարչապետ Նովրուզ Մամեդովը հրաժարական տվեց. կառավարության ղեկավար նշանակվեց Ալիեւի օգնականը

Ադրբեջանի վարչապետ Նովրուզ Մամեդովը հոկտեմբերի 8-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին տեղեկացնում է Minval.az-ը:

Ադրբեջանական մամուլը հայտնում է, որ Մամեդովի փոխարեն այդ երկրի վարչապետ է նշանակվելու նախագահ Իլհամ Ալիևի տնտեսական հարցերով օգնական Ալի Ասադովը:

Ավելի վաղ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հետևյալ գրառումն է արել.

«Այսօր Ադրբեջանում սպասվում է վարչապետ Նովրուզ Մամեդովի հրաժարականը, քննարկվում է, որ նրա տեղը կզբաղեցնի Ալի Ասադովը: Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի Միլլի Մեջլիսը կքննարկի այդ հարցը՝ որպես օրակարգային: Թեժ է դրկիցների մոտ»:

Մամեդովի հրաժարականի մասին լուրից ժամեր անց հաստատվում է այդ տեղեկատվությունը: Ադրբեջանական մամուլը հայտնում է, որ երկրի Միլի Մեջլիսը հաստատել է վարչապետի պաշտոնում նախագահի տնտեսական հարցերով օգնական Ալի Ասադովի թեկնածությունը:

haqqin.az-ը նշում է, որ Ալի Ասադովը միաձայն է ընտրվել: Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 105 պատգամավոր:

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0