Գլխավոր էջ | Ադրբեջան | Ալիևը պատասխանել է Փաշինյանին. Ղարաբաղը Ադրբեջանն է ու չկա Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ

Ալիևը պատասխանել է Փաշինյանին. Ղարաբաղը Ադրբեջանն է ու չկա Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ

By
Ալիևը պատասխանել է Փաշինյանին. Ղարաբաղը Ադրբեջանն է ու չկա Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սոչիում «Վալդայ» ֆորումում իր ելույթի ընթացքում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Այս մասին գրում են ադրբեջանական կայքերը։

«Ես կցանկանայի անդրադառնալ ՀՀ վարչապետի՝ զարմանք առաջացնող «Ղարաբաղը Հայաստանն է և վերջ» հայտարարությանը։ Նախ այն, մեղմ ասած, սուտ է: Ղարաբաղն ամբողջ աշխարհի կողմից, հավասարապես լեռնայինը, ճանաչվում է որպես Ադրբեջանի անբաժանելի մաս», – ասել է Իլհամ Ալիևը։

Ալիևը նշել է, որ Հայաստանն էլ չի ճանաչում «այդ անօրինական միավորումը» և որ Ղարաբաղը ադրբեջանական երկիր է:

«Այնպես որ, Ղարաբաղը Ադրբեջանն է և բացականչական նշան (!)», – հայտարարել է Ալիևը։

Ալիևը նաև նշել է, որ Ռուսաստանը «Վալդայ» ֆորումի շրջանակներում արձագանքել է հայկական կողմի հայտարարություններին՝ Հայաստանին Լեռնային Ղարաբաղի պատկանելու վերաբերյալ՝ նկատի ունենալով ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայտարարությունը, որին ՀՀ ԱԳՆ-ն պատասխան տվեց։

Ադրբեջանի նախագահը նաև խոսել է Փաշինյանի՝ հակամարտության կարգավորման 3 կողմերի համար ընդունելիության վերաբերյալ։

«Հայաստանի վարչապետը հաճախ ասում է, որ հակամարտության կարգավորումը պետք է ընդունելի լինի Ադրբեջանի ժողովրդի, Հայաստանի ժողովրդի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար: Այսպիսով, ես պետք է ասեմ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ գաղափարը գոյություն չունի: Լեռնային Ղարաբաղի բնակչություն կա, որը մինչ հակամարտությունը բաղկացած էր ադրբեջանցի և հայ ժողովրդից, ովքեր ունեն հավասար իրավունքներ։

 Իսկ ինչ վերաբերում է նրան, թե ինչպիսի լուծումն է ընդունելի Ադրբեջանի համար, ապա այն կայանում է տարածքային ամբողջականության վերականգնման մեջ, որը ճանաչվում է ամբողջ աշխարհի կողմից, փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձն է իրենց բնօրրան՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղ: Դա համահունչ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին և Հելսինկյան եզրափակիչ ակտին», – հայտարարել է Ալիևը։

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0