Գլխավոր էջ | Ադրբեջան | Բաքվում մեկնարկել է թյուրքալեզու երկրների հատուկ ծառայությունների խորհրդաժողովը

Բաքվում մեկնարկել է թյուրքալեզու երկրների հատուկ ծառայությունների խորհրդաժողովը

By
Բաքվում մեկնարկել է թյուրքալեզու երկրների հատուկ ծառայությունների խորհրդաժողովը

Բաքվում այսօր մեկնարկել է թյուրքալեզու երկրների հատուկ ծառայությունների խորհրդաժողովը:

«Եղբայրական երկրների հետ մեր հարաբերությունների ամրապնդումը առանցքային նշանակություն ունի Ադրբեջանի համար», - հանդիպման մասնակիցներին հղած ուղերձում պնդել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ վստահեցնելով, որ համագործակցությունն ուղղված է տարածաշրջանի անվտանգության ապահովմանը, ահաբեկչության ու անջատողականության դեմ պայքարին և ապօրինի ներգաղթի կրճատմանը, հայտնում է Ազատությունը:

Խորհրդաժողովը հիմնադրվել է ավելի քան երկու տասնամյակ առաջ՝ 1998 թվականին, Ստամբուլում, դրան անդամակցում են Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղըզստանի ու Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունները:

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0