Գլխավոր էջ | Ադրբեջան | Ադրբեջանը ՄԻԳ-29-ի որոնողական աշխատանքներում ներգրավում է մասնագետներ Թուրքիայից

Ադրբեջանը ՄԻԳ-29-ի որոնողական աշխատանքներում ներգրավում է մասնագետներ Թուրքիայից

By
Ադրբեջանը ՄԻԳ-29-ի որոնողական աշխատանքներում ներգրավում է մասնագետներ Թուրքիայից

Ադրբեջանը Թուրքիայից մասնագետներ է ներգրավելու կործանված ՄԻԳ-29-ի որոնողական աշխատանքներում։ Ռիա նովոստիին հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հուլիսի 24-ին ռազմական ինքնաթիռն ուսումնամարզական թռիչքի ժամանակ կորել է ռադարների տեսադաշտից, հավանաբար, ընկել Կասպից ծովը։ Որոնվում է  օդաչուն։

 

Ադրբեջանի ՊՆ-ից հայտնել են, որ որոնողական աշխատանքներին լրացուցիչ ուժեր ներգրավելու համար դիմել են Թուրքիայի համապատասխան կառույցներին, և մոտակա ժամանակներում սպասվում է այդ կառույցների մասնագետների այցն Ադրբեջան։ Որոնումներին մասնակցում են բազմաթիվ նավեր, ավիացիան։ 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0