Գլխավոր էջ | Արցախ | Արցախի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի և ԵԽ գլխավոր քարտուղարներին ծանուցագրեր է ուղարկել երկրում մտցված արտակարգ իրավիճակի մասին

Արցախի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի և ԵԽ գլխավոր քարտուղարներին ծանուցագրեր է ուղարկել երկրում մտցված արտակարգ իրավիճակի մասին

By
Արցախի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի և ԵԽ գլխավոր քարտուղարներին ծանուցագրեր է ուղարկել երկրում մտցված արտակարգ իրավիճակի մասին

Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների համաձայն՝ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ծանուցագրեր է ուղարկել համապատասխանաբար Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին Արցախի կողմից տվյալ միջազգային դաշնագրերով նախատեսված ժամանակավոր իրավական միջոցներ ձեռնարկելու մասին՝ նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) տարածման սպառնալիքի հիմքով երկրում արտակարգ իրավիճակ մտցնելու պատճառով:

Ինչպես տեղեկացնում է Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունը, ծանուցագրերում նշվում է, որ հանրապետության ողջ տարածքում արտակարգ իրավիճակ է մտցվել 2020 թվականի ապրիլի 12-ին 30 օր ժամկետով և երկարաձգվել մինչև հունիսի 11-ը: Արցախի Հանրապետությունը պարտավորվում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին և Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին տեղեկացնել արտակարգ իրավիճակի ժամանակ իր կողմից ձեռնարկված իրավական միջոցների, ինչպես նաև այդ միջոցների կիրառման դադարեցման ամսաթվի մասին:

Արցախի Հանրապետությունը միակողմանիորեն միացել է Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրին 1992 թվականին և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային՝ 2015 թվականին:

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0