Գլխավոր էջ | Արցախ | Արցախում կորոնավիրուսով վարակման դեպք չի արձանագրվել

Արցախում կորոնավիրուսով վարակման դեպք չի արձանագրվել

By
Արցախում կորոնավիրուսով վարակման դեպք չի արձանագրվել

Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները շարունակվում են

Արցախի Հանրապետության պետական նախարար, նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Գրիգորի Մարտիրոսյանը առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի և կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանի հետ հանդես է եկել մամուլի ասուլիսով:

 

Պետական նախարարը հայտարարել է, որ կորոնավիրուսով վարակման դեպք Արցախում չի արձանագրվել: Հանձաժողովը շարունակում է կանխարգելման ուղղությամբ համալիր միջոցառումները: Մասնավորապես, կասեցվել է արտասահմանյան զբոսաշրջիկներին մուտքի արտոնագրի տրամադրման գործընթացը, ներքաղաքային տրանսպորտը ախտահարվում է օրական երկու անգամ, շահագրգիռ գերատեսչություններն էլ շարունակում են մշտական կապի մեջ մնալ ՀՀ-յան գործընկերների հետ:

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0