Գլխավոր էջ | Արցախ | Կորոնավիրուսի վարակի լայն տարածում ունեցող երկրներից վերադարձող Արցախի քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա ինքնամեկուսացման. Արցախի ԱԳՆ

Կորոնավիրուսի վարակի լայն տարածում ունեցող երկրներից վերադարձող Արցախի քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա ինքնամեկուսացման. Արցախի ԱԳՆ

By
Կորոնավիրուսի վարակի լայն տարածում ունեցող երկրներից վերադարձող Արցախի քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա ինքնամեկուսացման. Արցախի ԱԳՆ

Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել` կապված նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածման ներկա իրավիճակի հետ:

«Նոր տիպի կորոնավիրուսի (#COVID19) վարակի Արցախի Հանրապետություն (ԱՀ) ներթափանցումը կանխարգելելու և հանրապետությունում համաճարակային վիճակը կայուն պահպանելու նպատակով Արցախի Հանրապետության քաղաքացիներին հորդորում ենք.

-Խուսափել հանրապետության տարածքում օտարերկրյա քաղաքացիների մասնակցությամբ միջոցառումների անցկացումից։

-Արտասահմանյան այցելություններ կազմակերպել խիստ անհրաժեշտության դեպքում՝ առաջնորդվելով Առողջապահության միջազգային կազմակերպության` վարակի տարածման վերաբերյալ վիճակագրությամբ։

-Ժամանակավորապես խուսափել վարակի տարածման երկրներ, մասնավորապես՝ Իրանի Իսլամական Հանրապետություն, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Կորեայի Հանրապետություն, Ճապոնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ինչպես նաև ԵՄ և այլ եվրոպական երկրներ (առավելապես՝ Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա, Իսպանիա, Շվեյցարիա, Նորվեգիա, Դանիա, Շվեդիա, Նիդերլանդներ, Միացյալ Թագավորություն, Բելգիա և Ավստրիա) այցելություններից։

-Ներկայումս վերոնշյալ երկրներում գտնվող մեր քաղաքացիներին կապ հաստատել ԱՀ ԱԳՆ Հյուպատոսական բաժնի կամ տվյալ երկրներում գործող ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ( հղում՝ https://www.mfa.am/hy/COVID-19/2020/03/11/dip-c/10146) հետ։

Նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի լայն տարածում ունեցող երկրներից վերադարձող ԱՀ քաղաքացիների վրա տարածվում է ՀՀ քաղաքացիների համար գործող կարգը (14-օրյա ինքնամեկուսացում, եթե որոշում չի կայացվել գտնվել հատուկ կարանտինի վայրում):

Միաժամանակ հորդորում ենք արտերկրում գտնվող և/կամ արտերկիր ուղևորություն նախատեսող ԱՀ քաղաքացիներին կապ հաստատել ԱՀ ԱԳՆ Հյուպատոսական բաժնի հետ։

Կոնտակտային տվյալներ՝

ԱՀ ԱԳՆ Հյուպատոսական բաժին

Հեռ՝ (+374 47) 94 14 18

Էլ. փոստ՝ consular[@]mfa.nkr.am»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0