Գլխավոր էջ | Արցախ | Արցախը՝ ընտրությունների շեմին. Մասիս Մայիլյանն ու Արայիկ Հարությունյանը՝ հիմնական ֆավորիտներ. «Իրատես»

Արցախը՝ ընտրությունների շեմին. Մասիս Մայիլյանն ու Արայիկ Հարությունյանը՝ հիմնական ֆավորիտներ. «Իրատես»

By
Արցախը՝ ընտրությունների շեմին. Մասիս Մայիլյանն ու Արայիկ Հարությունյանը՝ հիմնական ֆավորիտներ. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է.

«2020 թ. գարնանն Արցախում անցկացվելիք նախագահական և խորհրդարանական ընտրությունները, քաղաքական ուժերի ակտիվ մասնակցության առումով, աննախադեպ են: Նախագահի թեկնածու առաջադրվելու մասին պաշտոնապես հայտարարել է Արցախի նախկին պետական նախարար Արայիկ Հարությունյանը՝ օրերս կայացած համագումարի ժամանակ:

«Հայաստանյան քաղաքական վերադասավորումներից հետո արցախցիները խանդավառվել են ու որոշել փորձել ուժերը: Բավական շատ են նոր ուժերը, որ ինքնավստահությամբ հայտարարում են, թե հաջողություն են գրանցելու: Չեմ բացառում, որ կարող են նախընտրական դաշինքներ ձևավորվել, այլապես, եթե բոլորը նվազագույն 5 տոկոսի շեմը հաղթահարեն ու անցնեն խորհրդարան, դա 110 տոկոս է կազմում: Հիմնական ֆավորիտները, ըստ երևույթին, Հարությունյանն ու արտաքին գործերի նախկին նախարար Մայիլյանը կլինեն: Թեև առայժմ չի բարձրաձայնվում, բայց Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նույնպես կարող է առաջադրվել նախագահի թեկնածու: Բայց նրա հավակնությունը, ըստ երևույթին, խորհրդարանի ղեկավար պաշտոնը ստանձնելն է»,- ասաց «Իրատեսի» արցախյան աղբյուրը:

Ինչ վերաբերում է Սամվել Բաբայանին և Վիտալի Բալասանյանին, ըստ մեր զրուցակցի, Բալասանյանը դժվար թե լուրջ մրցակից լինի Մայիլյանի կամ Հարությունյանի համար, իսկ Բաբայանը, չկարողանալով նախագահի թեկնածու առաջադրվել, որոշել է ակտիվորեն պայքարել խորհրդարանական ընտրություններում լրջագույն քվե ստանալու և գուցե մեծամասնություն կազմելու համար:

«Դեռևս հստակ չէ, թե Հայաստանի իշխանություններն արցախյան ինչ ուժերի են սատարելու: Արայիկ Հարությունյանի թիմն ու անձամբ Հարությունյանն ուղիղ տեքստով ասում են՝ համակրում են Փաշինյանին ու ողջունում նրա կառավարության որդեգրած քաղաքականությունը: Հայաստանի իշխանության որոշ ներկայացուցիչներ, սակայն, լավ հարաբերություններ ունեն Արցախի նախկին նախարար Մասիս Մայիլյանի հետ: Չի բացառվում, որ ՀՀ էլիտան որևէ թևի չաջակցի ու չխառնվի ոչ մի բանի»,- ընդգծեց մեր զրուցակիցը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0