Գլխավոր էջ | Արցախ | Արցախում էլ կուզենք փոփոխություններ լինեն․ արցախցիները՝ վարչապետ Փաշինյանի ելույթի մասին

Արցախում էլ կուզենք փոփոխություններ լինեն․ արցախցիները՝ վարչապետ Փաշինյանի ելույթի մասին

By
Արցախում էլ կուզենք փոփոխություններ լինեն․ արցախցիները՝ վարչապետ Փաշինյանի ելույթի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթից հետո «Առաջին լրատվական»-ը հարցում իրականացրեց Ստեփանակերտում՝ անցորդներին դիմելով «ի՞նչ կարծիքի եք վարչապետի ելույթի մասին», «կուզենա՞ք Արցախում նույնպես կառավարման համակարգի փոփոխություններ լինեն», «ի՞նչ ակնկալիքներ ունեք» և այլ հարցերով:

Քաղաքացիներից մեկը, պատասխանելով «ի՞նչ կարծիք ունեք փոփոխությունների մասին» հարցին, ասաց՝ փոփոխությունները դեռ խոսք են, «թող գործ լինի. պիտի գործ լինի»: Մեկ այլ քաղաքացի հույս հայտնեց, որ ամեն ինչ լավ կլինի: «Շատ հոյակապ կարծիք ունեմ, լավ ծրագիր է մշակված ապագայի համար, կցանկանայի, որ ամեն ինչ իրականություն դառնա, մարդկանց կենսամակարդակը բարձրանա, աշխատավարձը բարձրանա, թոշակները ևս բարձրանան: Բոլորի մասին մտածված է, մենակ մնում է իրականացնել»,- կարծիք հայտնեց հարցվողներից մեկը:

Հեղինակ՝ Մարիամ Գրիգորյան

 

Մանրամասները՝ տեսանյութում։

https://youtu.be/b6MywozadaE

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0