Գլխավոր էջ | Հայաստան | ՀՀ վարչապետը Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին շնորհավորել է Նովրուզի կապակցությամբ

ՀՀ վարչապետը Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին շնորհավորել է Նովրուզի կապակցությամբ

By
ՀՀ վարչապետը Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին շնորհավորել է Նովրուզի կապակցությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին քրդական Նոր տարվա՝ Նավրոզի կապակցությամբ:

Ուղերձում, մասնավորապես, ասված է. 

«Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին քրդական Նոր տարվա՝ Նավրոզի կապակցությամբ: Մաղթում եմ ձեզ խաղաղություն, սեր և բարօրություն:

Ցանկանում եմ, որ նոր կյանքի խորհրդանիշ հանդիսացող այս գարնանային տոնը Հայաստանի քուրդ քաղաքացիների համար դառնա նոր նախաձեռնությունների, առաջընթացի և ձեռքբերումների սկիզբ:

Հայաստանի քրդական համայնքին մաղթում եմ նաև հաստատակամություն՝ ազգային ինքնությունն ու մշակութային ժառանգությունը պահպանելու և Հայաստանի Հանրապետության մյուս քաղաքացիների հետ միասին մեր երկրի բարեկեցիկ և ժողովրդավար ապագան կերտելու հարցում»:

 
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0