Գլխավոր էջ | Հայաստան | Լավ լուր ՀՀ փոխվարչապետից. ՎԶԵԲ տարեկան ժողովը կանցկացվի Հայաստանում

Լավ լուր ՀՀ փոխվարչապետից. ՎԶԵԲ տարեկան ժողովը կանցկացվի Հայաստանում

By
Լավ լուր ՀՀ փոխվարչապետից. ՎԶԵԲ տարեկան ժողովը կանցկացվի Հայաստանում

Տիգրան Ավինյանի խոսքով` սա կարևոր ձեռքբերում է և խոսում է Հայաստանի` թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական ոլորտներում գրանցած առաջընթացի մասին։

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեղեկացնում է, որ Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կառավարիչների խորհրդի որոշմամբ 2021թ.-ի տարեկան ժողովը կանցկացվի Հայաստանում։

«Քիչ առաջ ստացել ենք Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կառավարիչների խորհրդի որոշումը: Ուրախ եմ ձեզ տեղեկացնել, որ Երևանն ընտրվել է ՎԶԵԲ 2021թ. տարեկան ժողովի անցկացման վայր»,- Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է նա։

Տարեկան ժողովը, որը  Բանկի կարևորագույն միջոցառումն է նախատեսված է գարնանը։

«2021թ. գարնանը Հայաստանը լինելու է ՎԶԵԲ 69 անդամ երկրների, ինչպես նաև այլ հյուրերի ուշադրության կենտրոնում։ Սա կարևոր ձեռքբերում ու թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական ոլորտներում Հայաստանի գրանցած առաջընթացին տրված արժանի գնահատական է»,- նշել է փոխվարչապետը։

Ավինյանը նաև հայտնել է, որ ամեն ինչ անելու են, որպեսզի միջոցառումն անցկացվի ամենաբարձր մակարդակով։

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0