Գլխավոր էջ | Հայաստան | Հայաստանի եւ Չինաստանի միջեւ վիզաները չեղարկելու մասին համաձայնագիրն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ին

Հայաստանի եւ Չինաստանի միջեւ վիզաները չեղարկելու մասին համաձայնագիրն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ին

By
Հայաստանի եւ Չինաստանի միջեւ վիզաները չեղարկելու մասին համաձայնագիրն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ին

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ 2020թ. հունվարի 19-ից ուժի մեջ կմտնի « Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը:

Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից Հայաստանի Հանրապետության վավեր սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիները և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վավեր սովորական անձնագրեր կրող ՉԺՀ քաղաքացիները միմյանց երկրների տարածք մուտք գործելիս, դուրս գալիս կամ տարանցիկ երթևեկելիս ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից իրենց մուտք գործելու օրվանից մինչև 90 օր ժամկետով՝ ցանկացած 180 օր ժամանակահատվածի ընթացքում:

Հիշեցնենք, որ Հայաստանն ու Չինաստանը վիզաները չեղարկելու մասին համաձայնագիր են ստորագրել 2019 թվականի մայիսին: Դեկտեմբերին Հայաստանի խորհրդարանը վավերացրել է այդ համաձայնագիրը:

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0