Գլխավոր էջ | Հայաստան | Միայն առաջին տարում Հայաստան ուղեւորահոսքը կմեծանա 300 հազար ուղեւորով. Քաղավիացիայի կոմիտե

Միայն առաջին տարում Հայաստան ուղեւորահոսքը կմեծանա 300 հազար ուղեւորով. Քաղավիացիայի կոմիտե

By
Միայն առաջին տարում Հայաստան ուղեւորահոսքը կմեծանա 300 հազար ուղեւորով. Քաղավիացիայի կոմիտե

Հայաստան ուղեւորահոսքը կմեծանա գրեթե 300 հազար ուղեւորով: Այս մասին դեկտեմբերի 3-ին ԱԺ նիստում «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

Նրա խոսքով՝ Հայաստանի երկու օդանավակայաններում՝ «Զվարթնոցում» եւ «Շիրակում», ուղեւորահոսքը կազմում է տարեկան 2,9 մլն մարդ:

«Սա բավականին տպավորիչ թիվ է: Ըստ մեր գնահատականների՝ 3 տարի հետո միայն զբոսաշրջության զարգացումը կստեղծի հազարավոր աշխատատեղեր, պետական բյուջե կվճարվի միլիոնավոր դոլար, կբարելավվի ներդրումային միջավայրը»,- խոստացավ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի պետը:

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0