Գլխավոր էջ | Հայաստան | Նման հանցագործությունը չի կարող ունենալ արդարացում. Գարեգին Բ-ն` հայ կաթողիկե համայնքի հովվի սպանության մասին

Նման հանցագործությունը չի կարող ունենալ արդարացում. Գարեգին Բ-ն` հայ կաթողիկե համայնքի հովվի սպանության մասին

By
Նման հանցագործությունը չի կարող ունենալ արդարացում. Գարեգին Բ-ն` հայ կաթողիկե համայնքի հովվի սպանության մասին

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ֆեյսբուքյան էջում գրառում է արվել, որում մասնավորապես նշված է.

«Խոր ցավով տեղեկացանք նոյեմբերի 11-ին Սիրիայի Գամիշլի բնակավայրում տեղի ունեցած ահաբեկչության մասին, որի հետևանքով սպանվել են հայ կաթողիկէ համայնքի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Հովսեփ քհն. Պետոյանը և նրա հայրը, ինչպես նաև վիրավորվել է նրանց ուղեկցող սարկավագը:

Նման հանցագործությունը չի կարող ունենալ որևէ արդարացում: 21-րդ դարը պիտի լինի ժամանակաշրջան, որ աշխարհի բոլոր ծագերում տարբեր ազգերի ու կրոնների խաղաղ գոյակցությունը այլընտրանք չունենա, որ թե՛ նախկին և թե՛ ներկայիս կատարված հանցագործությունները ստանան իրենց արդար գնահատականը՝ հանուն խաղաղ ու ստեղծագործ կյանքի հաստատման:

Խստորեն դատապարտելով աստվածաստեղծ կյանքի դեմ հանցավոր ցանկացած ոտնձգությունը` Մեր աղոթքն ենք մատուցում Երկնավորին` Արժ. Տ. Հովսեփ քհն. Պետոյանի և նրա հոր հոգիների խաղաղության ու հանգստության համար և մեր վշտակցությունը բերում նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև շուտափույթ ապաքինում մաղթում վիրավոր սարկավագին»:

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0