Գլխավոր էջ | Հայաստան | Էդ թալանչիներին թույլ չեմ տա ՀՀ դրոշը բարձրացրած մարդուն գցեն ոտքերի տակ. Փաշինյան

Էդ թալանչիներին թույլ չեմ տա ՀՀ դրոշը բարձրացրած մարդուն գցեն ոտքերի տակ. Փաշինյան

By
Էդ թալանչիներին թույլ չեմ տա ՀՀ դրոշը բարձրացրած մարդուն գցեն ոտքերի տակ. Փաշինյան

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքը: ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանի հարցն առնչվում էր Մել Դալուզյանի մասին ֆիլմի նկարահանման համար հատկացված 20 մլն դրամին:

«Ֆիլմը մի մարդու մասին է, որը Եվրոպայի եռակի չեմպիոն է և ռեկորդակիր է, և նրա շնորհիվ ՀՀ դրոշը 3 անգամ բարձրացել է, և 3 անգամ հնչել է ՀՀ հիմնը»,- հայտարարեց վարչապետ Փաշինյանը՝ հավելելով, որ մարդը ունի խնդիրներ և հասել է ինքնասպանության եզրին:

«Այսինքն՝ եթե մարդը համապատասխանում է մեր պատկերացումներին, ծիծակ կոշիկներ է հագնում, մենք իր հետ պրոբլեմ չունենք, բայց երբ նա տառապանք ունի, ստիպում ենք, որ նա թողնի-գնա իր երկրից և իրա վրա խա՞չ ենք քաշում: Երբ ինքը չեմպիոն է, կնկարվենք հետը, երբ պրոբլեմ ունի, մենք քեզ հետ պրոբլեմ չունենք, հա՞: Իմ պատկերացումը էդպիսին չի: Կեցցեն իրենք՝ ես շատ գոհ եմ, որ ֆինանսավորվել է այդ ֆիլմը, թեև տեղյակ չեմ եղել: Դա լափամանից զրկվածների պրոպագանդա է: Էդ թալանչիներին ես թույլ չեմ տա ՀՀ դրոշը բարձրացրած մարդուն գցեն ոտքերի տակ. էդ մարդը իմ անձնական պաշտպանության ներքո է»:

Մանրամասները՝ տեսանյութում:

https://youtu.be/oko8CaMhhWM

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0