Գլխավոր էջ | Հայաստան | Փետրվարին Սևանում չեն լողում. վարչապետը՝ հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորման մասին

Փետրվարին Սևանում չեն լողում. վարչապետը՝ հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորման մասին

By
Փետրվարին Սևանում չեն լողում. վարչապետը՝ հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորման մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերապահումով է մոտենում Թուրքիայի հետ հարաբերությունների հնարավոր կարգավորմանը, նա կարևորում է նախ շարք հանգամանքներ հաշվի առնելը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը հարցին անդրադարձավ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:

Բաբաջանյանը հիշեցրեց վերջերս Երևանում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է նպաստել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը: Պատգամավորը հետաքրքրվեց, թե արդյոք Հայաստանը Ռուսաստանի միջնորդությամբ պատկերացնում է Թուրքիայի հետ որոշակի գործընթացի մեկնարկ:

Վարչապետը հարցին պատասխանեց այլաբանորեն. «Եթե հունվար ամիսն է, և ինչ-որ մեկն առաջարկի գնալ Սևանում լողալու, ապա առաջարկն այնքան էլ տրամաբանական չի լինի, իսկ եթե հուլիս ամիսն է, ապա այդ առաջարկի մեջ կլինի տրամաբանություն: Տարածաշրջանային իրավիճակն ու մթնոլորտը ցույց է տալիս, որ այդտեղ փետրվար ամիսն է, և պետք չէ իրերը հավաքել, գնալ լողանալու, քանի որ կարող ենք մրսել»:

Նա համաձայնեց Լավրովի մտքի հետ, որ դա, այնուամենայնիվ, պետք է ճիշտ համատեքստում լինի: «Սևանում լողալը լավ բան է, սակայն երբ մեկն առաջարկում է, պետք չէ միանգամից գնալ, պետք է նայել, թե դրսում ինչ աստիճան է, նայել օրացույցին, ըստ այդմ կողմնորոշվել»,-եզրափակեց վարչապետը:

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0