Գլխավոր էջ | Հայաստան | Ռուսաստանի արտգործնախարարն ասել է այն, ինչ բոլորս գիտեինք. Փաշինյան

Ռուսաստանի արտգործնախարարն ասել է այն, ինչ բոլորս գիտեինք. Փաշինյան

By
Ռուսաստանի արտգործնախարարն ասել է այն, ինչ բոլորս գիտեինք. Փաշինյան

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց  ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Արցախը բանակցային սեղան վերադարձնելու վերաբերյալ հայտարարության հետ կապված։

«Ես նրա ուղերձներում լրջագույն փոփոխություն եմ տեսնում, կցանկանայի Ձեր մեկնաբանությունը, և այս փոփոխվող մոտեցումը որքանո՞վ է տեղ գտել համանախագահող մյուս պետություններում տեղ գտել»,- հարցրեց պատգամավորը։

«Իրականում ես չէի խոսի փոփոխվող ուղերձների մասին, քանի որ այդ խոսակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների հետ և Ղարաբաղի հարցի վերաբերյալ բանակցային գործընթացը զարգացող, կենդանի գործընթաց են։ Կարող եմ արձանագրել հետևյալը, որ երբ ՀՀ-ում տեղի ունեցան քաղաքական փոփոխություններ, ինչ-որ տեղ, եկեք ընդունենք, որ բնական մտավախություններ առաջացան, թե ինչքանով ՀՀ նոր կառավարության դիրքորոշումները կառուցողական՝ Արցախի հարցի լուծման առումով։ Իհարկե մենք հենց առաջին օրերից հանդես եկանք մի շարք հարցադրումներով, որոնք իհարկե նոր էին կամ լավ մոռացված հինն էին, կամ նոր կոմպոնենտներ էին պարունակում»,- պատասխանեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այս մեկուկես տարվա ընթացքում գործընկերներն արձանագրել են, որ ոչ միայն իրենց մտադրությունների մեջ չէ բանակցային գործընթացը փակուղի մտցնելը, այլ հակառակը՝ «մենք ասում ենք՝ կան բազմաթիվ հարցեր, առանց որոնց ճշգրտման  և կարգավորման, արդյունավետ բանակցային գործընթաց տանելը հնարավոր չէ»։

Կառավարության ղեկավարի կարծիքով՝ այս ըմբռնման առումով որոշակի ընդհանուր ընկալումներ են ձևավորվել, ոչ թե հարցի լուծման կոնկրետ բովանդակության պարամետրերի, այլ՝ նախադրյալների առումով. «Հարցի լուծման նախադրյալների մասով մեր պատկերացումները ավելի լավ ընկալում են ստացել, քանի որ արձանագրվել է, որ մեր դիրքորոշումները կառուցողական են»։

Ինչ վերաբերում է Լավրովի հայտարարությանը՝ Փաշինյանն ասաց. «Ռուսաստանի արտաքին գործերի նախարարն ասել է այն, ինչ բոլորս գիտեինք, այդտեղ մեծ հարցականներ, գոնե մեզ համար, չկային։ Այո, Ղարաբաղի հարցի ինչպես կարող է լուծվել առանց Ղարաբաղի, առանց Ղարաբաղի ժողովրդի, շատ ուրախալի է, որ ՌԴ արտգործնախարարը դա արձանագրեց, բայց նաև դա բխում է տրամաբանությունից»։

 

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0