Գլխավոր էջ | Հայաստան | Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի

Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի

By
Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի

Հասարակական կարծիքի ուսումնասիրման Gallup ամերիկյան ինստիտուտը հրապարակել է բնակչության ընկալումներով աշխարհի ամենաանվտանգ երկրների ամենամյա զեկույցը՝ «Օրենք և կարգապահություն 2019»-ը (Law and Order Index 2019):

 

Հայաստանը, ըստ «Countries/Areas Most Likely to Feel Safe» հարցման, ամենից ապահով երկրների 7-րդ տեղում է: Հայաստանում հարցվածների 89 տոկոսը պատասխանել է, որ իրենց անվտանգ են զգում: Մոտավորապես նույնքան մարդ նույն պատասխանն է տվել Շվեյցարիայում: Արդյունքում երկրները կիսել են 6-րդ և 7-րդ տեղերը:

Ըստ հարցումների արդյունքների՝ առաջին հորիզոնականը զբաղեցրել է Սինգապուրը (94%): Սինգապուրին հետևել են Նորվեգիան (93% ), ԱՄԷ-ն (93 %), Սլովենիան (90%)  և Թուրքմենստանը (90%):

Ընդհանուր առմամբ, «Անվտանգության ինդեքս»-ում Հայաստանը 85 բալ է հավաքել՝ կիսելով 11-րդ տեղը Ֆրանսիայի, Իռլանդիայի, Շվեդիայի, Ճապոնիայի, Սաուդյան Արաբիայի և Մյանմայի հետ:

 

Ցանկում վերջին հորիզոնականը զբաղեցրել է Աֆղանստանը:

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0