Գլխավոր էջ | Հայաստան | Բոլորին հասկանալի է՝ առանց ԼՂ ժողովրդի համաձայնության, հնարավոր չէ որևէ որոշում ընդունել․ Լավրով

Բոլորին հասկանալի է՝ առանց ԼՂ ժողովրդի համաձայնության, հնարավոր չէ որևէ որոշում ընդունել․ Լավրով

By
Բոլորին հասկանալի է՝ առանց ԼՂ ժողովրդի համաձայնության, հնարավոր չէ որևէ որոշում ընդունել․ Լավրով

«Ինչպե՞ս է Ռուսաստանը վերաբերվում Արցախը իբրև լիարժեք բանակցային կողմ բանակցային սեղան վերադարձնելու Երևանի առաջարկին»: Այս հարցն այսօր ուղղվեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին: Նա հիշեցրեց՝ այս թեմայով խոսել են և՛ նախագահներ, և՛ վարչապետներ, և՛ ԱԳ նախարարներ:https://youtu.be/qlO4EiyrwSo

 

«Ես ևս մեկ անգամ ընդգծեմ՝ բանակցությունների մասնակիցների կազմի որոշումն ու համաձայնեցումը պետք է անեն կողմերը: Երբ ռազմական գործողությունները դադարեցվում էին, խորհրդատվությունների նախնական փուլում Լեռնային Ղարաբաղը մասնակից էր համապատասխան պայմանավորվածությունների ու բանակցությունների, որ սկսվել էին կրակի դադարեցման պահին: Ինչ-որ փուլում ՀՀ ղեկավարությունը՝ նախկին նախագահներից մեկը, որոշում կայացրեց, որ ԼՂ շահերը կներկայացնի Երևանը: Մենք՝ իբրև ՄԽ մասնակիցներ, կարող ենք միայն ձգտել, որ գործընթացը տեղի ունենա ընդհանուր համաձայնության ֆոնին: Բոլորի համար էլ պարզ է՝ առանց ԼՂ ժողովրդի, բնակիչների համաձայնության՝ որևէ պայմանավորվածություն անհնար կլինի ձեռք բերել. Հայաստանը պարզապես դրանք չի ստորագրի»,- ասաց նա:

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0