Գլխավոր էջ | Հայաստան | 2020-ին Հայաստանը երկու նոր դեսպանություն կբացի

2020-ին Հայաստանը երկու նոր դեսպանություն կբացի

By
2020-ին Հայաստանը երկու նոր դեսպանություն կբացի

Հայաստանի կառավարությունը մտադիր է 2020 թվականին դեսպանություն բացել Ավստրալիայում։ Այս մասին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2020 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ, նոյեմբերի 1-ին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Ինչպես նշեց նախարարը, այդ հարցն արդեն բավական երկար ժամանակ Հայաստանի ԱԳՆ օրակարգում է։

Նա նաեւ տեղեկացրեց, որ ԱԳՆ առաջնահերթությունների մեջ է դեսպանության բացումը Եթովպիայում՝ ավելացնելով, որ արդեն 2020 թվականի սկզբին կմեկնարկի դրա հիմնման գործընթացը։

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը Եթովպիայում դեսպանություն բացելու որոշման մասին տեղեկացրել էր դեռեւս սեպտեմբերի 18-ին։

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0