Գլխավոր էջ | Հայաստան | Համաշխարհային բրենդերը՝ Made in Armenia մակնշմամբ. Հայաստանում բացվեց կարի չորս խոշոր ֆաբրիկա

Համաշխարհային բրենդերը՝ Made in Armenia մակնշմամբ. Հայաստանում բացվեց կարի չորս խոշոր ֆաբրիկա

By
Համաշխարհային բրենդերը՝ Made in Armenia մակնշմամբ. Հայաստանում բացվեց կարի չորս խոշոր ֆաբրիկա

Մի շարք համաշխարհային բրենդերի հագուստներն այսուհետ կարտադրվեն Հայաստանում և կարտահանվեն եվրոպական ու ռուսաստանյան շուկա՝ «Պատրաստված է Հայաստան» մակնշմամբ: «Սարտեքս», «Ասա Գարմենտ», «Ալեքս տեքստիլ» և «Տեքսաս փրոդաքշն» ընկերությունների 4 կարի ֆաբրիկաների բացման արարողությունը կայացավ նոյեմբերին 1-ին։ Ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով շրջեց, ծանոթացավ արտադրական գործընթացին, արտադրանքին:

«Այստեղ ապագայում կաշխատի ավելի քան 3000 մարդ: Արտադրանքը հիմնականում արտահանվում է եվրոպական, նաև ռուսական շուկա, տեղում իրացում չկա: Բոլոր ապրանքները «Made in Armenia» մակնշմամբ են»,-ասաց «Ասա Գարմենտ», «Ալեքս տեքստիլ» և «Տեքսաս փրոդաքշն» ընկերությունների տնօրեն Մարատ Մովսիսյանը:

«Սարտեքս» ընկերությունը հիմնադրել են իտալական «Սարտիս» և հայկական «Ալեքս տեքստիլ» ընկերությունները: «Սարտեքս»-ը հանդիսանում է Հայաստանում իտալական «Սարտիս» -ի ներկայացուցիչը : Ընկերությունը զբաղվում է հանրաճանաչ MaxMara, Moncler, Peuterey, Dolce&Gabana, Dainese և այլ հանրահայտ բրենդերի հագուստի արտադրությամբ։ Դրանք արտահանվում են Իտալիա, որտեղից էլ ամբողջ եվրոպական շուկա: Մեր նպատակն այն է, որ ստեղծենք այնպիսի մշակույթ, որ Հայաստանում տեքստիլը չզարգանա միայն նրա համար, որովհետև աշխատուժն ավելի էժան է: Մենք ուզում ենք, որ «Made in Armenia» ապրանքային նշանը լինի որակի երաշխավոր»,-ասաց ընկերության տնօրեն Մխիթար Աղաբեկյանը:

Ընկերությունն այս պահին արդեն աշխատատեղ է ստեղծել 400 մարդու համար, նախատեսում են 7 արտադրական հոսքագծից հասնել մինչև 40 արտադրական հոսքագծի, որը թույլ կտա ընկերությունում ունենալ մինչև 2500 աշխատակից: Ներկայում ընկերությունում աշխատավարձի երկու սանդղակ կա՝ 100 հազար դրամ և 70 հազար դրամ: 70 հազար ստանում են նրանք, ովքեր դերձակի փորձ չունեն: Սակայն ընկերության նախաձեռնությամբ վերապատրաստումներից հետո հետագայում աշխատավարձերը կբարձրանան՝ հասնելով մինչև 170-180 հազար դրամի:

Նորաբաց «Ասա Գարմենտ»-ը հայ-չինական ընկերություն է, որն այս պահին զբաղվում է ֆրանսիական «Ջեննիֆեր» բրենդի հագուստի արտադրությամբ: Ընկերությունը բանակցություններ է վարում նաև «Զառա» ապրանքանիշի հագուստ արտադրելու համար: Այս պահին այն աշխատատեղ է ստեղծել մոտ 300 հայաստանցու համար, շուտով աշխատակիցների թիվը կհասնի մինչև 1000-ի:

«Ալեքս տեքստիլ»-ը հագուստ է արտադրում ռուսական ընկերությունների համար, իսկ «Տեքսաս փրոդաքշն»-ը շապիկներ են արտադրում թե ռուսական, թե եվրոպական բրենդների համար:

«Այսօր կարող ենք արձանագրել, որ հայկական արտադրանքը մրցունակ է արտերկրի շուկաներում, և մեզ համար հպարտանալու առիթ է, որ աշխարհի տարբեր ծայրերում կարելի է գնել հագուստ և պիտակի վրա կարդալ՝ արտադրված է Հայաստանում»,-ասաց «Ալեքս տեքստիլ»-ի սեփականատեր Աստղիկ Ալեքսանյանը:

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0