Գլխավոր էջ | Հայաստան | Բարոյական հաղթանակը կապիտալիզացնելու ճանապարհին. ՀԺ

Բարոյական հաղթանակը կապիտալիզացնելու ճանապարհին. ՀԺ

By
Բարոյական հաղթանակը կապիտալիզացնելու ճանապարհին. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Եվ այսպես, ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Սա, իհարկե, երկար սպասված իրադարձություն էր և ոգևորությամբ ընդունվեց ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում, թեև շատերն են իրենք իրենց հարցնում՝ իսկ ի՞նչ կոնկրետ հետևանքներ է ունենալու դա, և որո՞նք են լինելու հաջորդ քայլերը։ Սրանք բավականին բարդ հարցեր են, և հազիվ թե որևէ մեկը կարողանա հստակ պատասխանել դրանց, բայց արժե մի քանի դիտարկումներ ներկայացնել։

1.ԱՄՆ կառավարությունը դեռևս պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հոկտեմբերի 29-ի քվեարկությունն ընդամենը հերթական (թեև չափազանց կարևոր) քայլն էր այդ ճանապարհին։ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատն ընդամենը ԱՄՆ կառավարությանը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը և համապատասխան քաղաքականություն իրականացնել։

2.Կոնգրեսի այդ որոշումն ակնհայտորեն ոչ թե հայ-ամերիկյան, այլ թուրք-ամերիկյան հարաբերությունների դաշտում է և ավելի շատ պայմանավորված է թուրք-ամերիկյան հարաբերությունների ներկայիս լարված իրավիճակով, մինչդեռ մեզ համար առաջնայինը հայ-թուրքական հարաբերություններն են։ Հետևաբար՝ մեզ համար Կոնգրեսի պատմական որոշումը, հսկայական բարոյական աջակցությունից զատ, կարևոր է առաջին հերթին այն տեսանկյունից, թե ինչպես դա կանդրադառնա հայ-թուրքական հարաբերությունների վրա։ Իսկ այդ հարաբերությունները ներկայումս գործնականում թշնամական են, երկխոսության փորձերը՝ փակուղային վիճակում։ Մենք ձգտում ենք նորմալ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների, իսկ նրանք նախապայմաններ են առաջ քաշում՝ հրաժարվել պահանջատիրությունից և զորքերը դուրս բերել «Ադրբեջանի օկուպացված տարածքներից»։ Պարզ ասած, խնդիրը հետևյալն է՝ Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ ճնշումները (Կոնգրեսի որոշման տեսքով) կստիպե՞ն այդ երկրին հրաժարվել նախապայմաններից և չեզոք դիրք գրավել Հայաստանի նկատմամբ (ու բացել հայ-թուրքական սահմանը), թե ոչ։

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0