Գլխավոր էջ | Հայաստան | Երևանը ողջունում է Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը ԱՄՆ Ներկայացուցիչների տան կողմից

Երևանը ողջունում է Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը ԱՄՆ Ներկայացուցիչների տան կողմից

By
Երևանը ողջունում է Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը ԱՄՆ Ներկայացուցիչների տան կողմից

Պաշտոնական Երևանը ողջունում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձևի ընդունումը Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից:

«Ողջունում եմ Միացյալ Նահանգների Կոնգրեսի պատմական քվեարկությունը, որով ճանաչվում է Հայոց ցեղասպանությունը: Թիվ 296 բանաձևը հաստատուն քայլ է հանուն ճշմարտության և պատմական արդարության, որը նաև սփոփանք է Հայոց ցեղասպանությունը վերապրածների միլիոնավոր ժառանգների համար», – Թվիթերում գրել է Հայաստանի վարչապետը:

Թվիթերում մեկ այլ գրառմամբ Նիկոլ Փաշինյանն իր սրտանց շնորհավորանքներն է փոխանցում հայ հայրենակիցներին աշխարհով մեկ և հիացմունքը՝ ամերիկահայերի սերունդներին, որոնց «ինքնամոռաց ակտիվիզմն ու հետևողականությունը այսօրվա քվեարկությանը հանգեցրած շարժիչ ուժը և ոգեշնչումն էին»:

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, իր հերթին, Թվիթերում գրառմամբ երախտագիտություն է հայտնել ԱՄՆ Կոնգրեսին: «Արդարությունը և ճշմարտությունը միասնական են թիվ 296 պատմական բանաձևի հետ: Հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ծանրակշիռ ուղերձ ժխտողականության դեմ: Խորը երախտագիտություն 405 քվեներից յուրաքանչյուրին: Լիազորված եմ նոր թափով աշխատելու զանգվածային վայրագությունները աշխարհի ցանկացած վայրում կանխարգելելու համար», – գրել է Մնացականյանը:

 

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 29-ին քվեների 405 կողմ, 11 դեմ և 3 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձևը:

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0