Գլխավոր էջ | Հայաստան | Փաշինյանը խոսել է ՀԱՊԿ անդամ երկրների կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու խնդրի մասին

Փաշինյանը խոսել է ՀԱՊԿ անդամ երկրների կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու խնդրի մասին

By
Փաշինյանը խոսել է ՀԱՊԿ անդամ երկրների կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու խնդրի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական Коммерсантъ պարբերականին տված հարցազրույցում անդրադարձել է ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից Ադրբեջանին զենք վաճառելու խնդրին:

Խոսելով Ադրբեջանին զենք մատակարարող երկրների մասին, որոնց թվում են նաև ՀԱՊԿ-ի կազմում Հայաստանի դաշնակից պետությունները, այդ թվում Ռուսաստանը, վարչապետն ուշադրություն է հրավիրել կառույցի արդյունավետության գործոնի վրա:

«Դա ՀԱՊԿ-ի արդյունավետության հարցն է: Ո՞րն է ԵԱՏՄ-ում Հայաստանի համար առաջին նպատակը՝ կազմակերպությունն առավել արդյունավետ դարձնելը: Եվ ես ուրախ եմ, որ Հայաստանի նախագահությունը ԵԱՏՄ-ում արդյունավետ է ստացվել: Անձամբ ինձ և մեր հառավարությանը հաջողվել է կոնկրետ ներդրում ունենալ, որպեսզի ԵԱՏՄ-ն ավելի շատ գործընկերներ ունենա ողջ աշխարհում: Եվ մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ: Նույնը վերաբերում է և ՀԱՊԿ-ին: Ո՞րն է այստեղ նպատակը՝ անել մեզանից կախված ամեն բան, որպեսզի Կազմակերպությունը՝ որպես անվտանգության համակարգ, որը շատ կարևոր է Հայաստանի, Ռուսաստանի և մյուս անդամ երկրների համար, դառնա ավելի արդյունավետ: Կարծում եմ նույն նպատակն է հետապնդում և Ռուսաստանը: Դա հեշտ աշխատանք չէ, սակայն ուրախ եմ, որ քննարկումների արդյունքում ՀԱՊԿ-ն իսկապես կդառնա առավել արդյունավետ թե Հայաստանի, թե Ռուսաստանի և թե մնացածի համար»,- մեկնաբանել է Փաշինյանը:

Անդրադառնալով Ուզբեկստանի հնարավոր անդամակցությանը ՀԱՊԿ-ին՝ Փաշինյանը նշել է, որ դա լավ գործընթաց է, որով նաև Հայաստանն է հետաքրքրված:

 

Պատասխանելով հարցին, թե ինչ կլինի, եթե Ադրբեջանը ցանկություն հայտնի դիտորդ դառնալ կառույցում, ինչպես Մոլդովան է, վարչապետն ասել է, որ «այդ հարցը կքննարկեն, երբ Ադրբեջանը նման ցանկություն հայտնի»:

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0