Գլխավոր էջ | Հայաստան | Հոկտեմբերի 27-ը պետք է բացահայտվի զգուշավոր, օբեկտիվ և համոզիչ․ Ռիմա Դեմիրճյան

Հոկտեմբերի 27-ը պետք է բացահայտվի զգուշավոր, օբեկտիվ և համոզիչ․ Ռիմա Դեմիրճյան

By
Հոկտեմբերի 27-ը պետք է բացահայտվի զգուշավոր, օբեկտիվ և համոզիչ․ Ռիմա Դեմիրճյան

ՀՀ Ազգային հերոս, 1999թ հոկտեմբերի 27-ի ահբեկչության ժամանակ սպանված Կարեն Դեմիրճյանի այրին ակնկալիք չունի, որ ոճրագործությունը կբացահայտվի, բայց հույս պահում է։ Այս մասին ինքը՝ Ռիմա Դեմիրճյանը, այսօր ասել է լրագրողների հարցերին պատասխանելիս։

Նա նշել է, որ բացահայտումը պետք է ոչ միայն իրենց՝ հարազատ կորցրածների, այլև հասարակությանը հանգստացնելու համար։

«Դա պետք է արվի անպայման, բայց արվի շատ զգուշավոր, օբյեկտիվ, համոզիչ, որովհետև մեր նպատակն է հագստացնել մթնոլորտը»,-ասաց Կարեն Դեմիրյանի այրին։

Ռիմա Դեմիրճյանը հաստատեց՝ բացահայտումը բարդ գործ է, բայց պետք է արվի, որպեսզի կրքերը հանդարտվեն և մթնոլորտը հանգստանա։

https://youtu.be/OtWEtSvjsMs

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0