Գլխավոր էջ | Հայաստան | Հայաստանում ապրող քրդերը կրկին ակցիայով դատապարտում են Թուրքիայի գործողությունները Սիրիայում

Հայաստանում ապրող քրդերը կրկին ակցիայով դատապարտում են Թուրքիայի գործողությունները Սիրիայում

By
Հայաստանում ապրող քրդերը կրկին ակցիայով դատապարտում են Թուրքիայի գործողությունները Սիրիայում

Հայաստանում բնակվող քուրդ երիտասարդները բողոքի ակցիայով պահանջում են Թուրքիայից դադարեցնել Սիրիայի հյուսիսում քուրդ ժողովրդի հանդեպ ոտնձգությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Ազատության հրապարակում հավաքված երիտասարդները պարզել էին «Ազատություն Օջալանին», «Թուրքիան մեղավոր է 3,5 միլիոն ժողովրդի կոտորածների համար» գրությամբ պաստառներ, որին ի հավելումն վանկարկում էին «Էրդողան, ահաբեկիչ»:

Մուհամադ Քարիմը, ով Իրաքյան Քուրդիստանից է ու արդեն հինգ տարի ապրում ու սովորում է Հայաստանում, հույս ունի, որ նմանատիպ ակցիաների միջոցով կարող են գրավել գերտերությունների ուշադրությունը հարցի նկատմամբ: «Մենք այստեղ ենք աջակցելու Սիրիայի հյուսիսի քրդերին թուրքական հարձակումներից: Պահանջում ենք, որ Թուրքիան դադարեցնի ոտնձգությունը` ակնկալելով Եվրոպայի, Ամերիկայի ու Ռուսաստանի աջակցությունն այս հարցում»,-ասաց քուրդ ուսանողը:

 

«Քուրդիստան» կոմիտեի նախագահ Սլո Դրբոյանը նախ ելույթ ունեցավ քրդերենով, ապա լրագրողների հետ զրույցում նշեց, որ երկրորդ անգամ են Երևանում ակցիա անցկացնում` ի պաշտպանություն քուրդ ժողովրդի: «Գերտերություններն ուզում էին քրդական ուժերին որպես ձեռքի զենք օգտագործել Մերձավոր Արևելքի իրենց ծրագրերի իրականացման համար, բայց այս անգամ արդեն քրդերը ժողովուրդների ժողովրդավարացման համար են պայքարում»,-ասաց Դրբոյանը` հավելելով` «քուրդ ժողովուրդը սահմանների կռիվ չի անում»:

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0