Գլխավոր էջ | Հայաստան | Ինչու Արթուր Բաղդասարյանն այդ արագությամբ վաճառեց սեփական օբյեկտները. «Ժամանակ»

Ինչու Արթուր Բաղդասարյանն այդ արագությամբ վաճառեց սեփական օբյեկտները. «Ժամանակ»

By
Ինչու Արթուր Բաղդասարյանն այդ արագությամբ վաճառեց սեփական օբյեկտները. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Մեր նախկին հրապարակումներից մեկում տեղեկացրել էինք, որ ՕԵԿ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանը վաճառում է իր ակտիվները։ Մեր աղբյուրը չբացառեց, որ վերջին շրջանում Արթուր Բաղդասարյանի կողմից սեփական օբյեկտների ինտենսիվ վաճառքը կապված է նախօրեին կալանավորված տրանսպորտի նախկին նախարար, նախկին ՕԵԿ-ական Գուրգեն Սարգսյանի ապօրինի հարստացման կամ կոռուպցիոն գործերի հետ։

Ըստ մեր աղբյուրի՝ Գուրգեն Սարգսյանը կաշառքի օրինական լինելու քոչարյանական դարաշրջանում պետռեգիստրի պետ աշխատած ժամանակահատվածում վիթխարի գումարներ է վաստակել ձեռնարկությունների գրանցման, պարտադիր վերագրանցման և նման այլ գործարքներից։ Մեզ պատմեցին, որ Սարգսյանը ՍՊԸ կանոնադրությունը ուղղակի վաճառում էր պետռեգիստրի սենյակներում 100-ից 500 դոլարով՝ կախված, թե որքան արագ էր այն պետք դիմողին։ Ստացված «շահույթից» ու տարբեր գործարքներից անմասն չի մնացել նաև նրա քաղաքական ղեկավարը»։

 

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0