Գլխավոր էջ | Հայաստան | Մենք Ադրբեջանի իշխանություններին անընդհատ կոչ ենք անում գալ կառուցողական դաշտ․ վարչապետ

Մենք Ադրբեջանի իշխանություններին անընդհատ կոչ ենք անում գալ կառուցողական դաշտ․ վարչապետ

By
Մենք Ադրբեջանի իշխանություններին անընդհատ կոչ ենք անում գալ կառուցողական դաշտ․ վարչապետ

ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ այսսօր ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը բարձրացրեց ՌԴ կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու հարցի մասին։ Ըստ նրա՝ հարցն այն համատեքստում է բարձրացնում, որ ՀԱՊԿ անդամ երկիրը զենք է մատակարարում ոչ անդամ երկրին, որը կոնֆլիկտ ունի մեկ այլ անդամ երկրի հետ։ «Նոյեմբերի 4-5-ին Երեւանում տեղի է ունենալու ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովը, մեկ-երկու անգամ ես նաեւ այս դահլիճում հարց եմ բարձրացրել, որ միգուցե ինչ-որ ձեւաչափով մենք առաջարկենք, որ սահմանափակում լինի ստրատեգիական հարձակվողական զենքի մասով»,- ասաց Մելքումյանը։

Նա նշեց, որ ԱԺ նախագահը կարծես այդ մտքին կողմնակից էր։ «Մենք պետք է քայլերով գնանք այդ ուղղությամբ։ գործադիրը եւ օրենսդիրը պետք է կարողանան համակարգել իրենց գործունեությունը»,- ասաց Մելքումյանը։

Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանն կարեւորեց այս հարցը եւ նշեց, որ վարչապետի պաշտոնում ընտրվելուց անմիջապես հետո ՀԱՊԿ շրջանակներում այդ հարցը բարձրացրել է եւ դա անընդհատ օրակարգում է։

«Կարող ենք ասել, որ այս հարցում ունենք համազգային կոնսենսուս, որտեղ մեր շեշտադրումները չեն տարբերվում։ Կոորդինացիան արվում է, եթե անհրաժեշտություն լինի, ավելի ինտենսիվ կարվի կարվի։ Բայց նույնիսկ առանց կոորդինացիայի՝ ԱԺ-ի եւ կառավարության դիրքորոշումներն այս հարցում նույնն են»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հռետորաբանությանը՝ Փաշինյանն ասաց, որ չի կարծում, թե տեսանելի ժամանակաշրջանում Ադրբեջանի հռետորաբանությունը շոշափելի փոփոխություններ է կրել։ Նրա կարծիքով՝ առնվազն վերջին 13 տարում այդ հռետորաբանությունը նույն դիրքի վրա է։ «Եվ դա հիմնական խնդիրն է։ Ու մենք Ադրբեջանի իշխանություններին անընդհատ կոչ ենք անում գալ կառուցողական դաշտ»,- եզրափակեց վարչապետը։

 

 

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0