Գլխավոր էջ | Հայաստան | Հայաստանում ընդհանուր գործազրկությունը նվազել է 2.5 տոկոսով. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում ընդհանուր գործազրկությունը նվազել է 2.5 տոկոսով. Նիկոլ Փաշինյան

By
Հայաստանում ընդհանուր գործազրկությունը նվազել է 2.5 տոկոսով. Նիկոլ Փաշինյան

Ուրախ եմ արձանագրել, որ 2019 թվականի երկրորդ եռամսյակից մենք գործազրկության էական նվազում ունենք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

«Եթե 2018-ի երկրորդ եռամսյակում գործազուրկների թիվը կազմել է 236 հազար 400 մարդ, ապա 2019 թվականի երկրորդ եռամսյակում գործազուրկների թիվը կազմել է 207 հազար 200 մարդ՝ նվազելով 29 հազար 200 մարդով:

Ներկայումս մեր երկրում գործազրկությունը կազմում է 17.7 տոկոս, ինչը նշանակում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեր երկրում ընդհանուր գործազրկությունը նվազել է 2.5 տոկոսով»,- ասված է նրա գրառման մեջ:

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0