Գլխավոր էջ | Հայաստան | «Հայաստանը ճիշտ ուղու վրա է». Արժույթի Միջազգային Հիմնադրամի ներկայացուցիչ

«Հայաստանը ճիշտ ուղու վրա է». Արժույթի Միջազգային Հիմնադրամի ներկայացուցիչ

By
«Հայաստանը ճիշտ ուղու վրա է». Արժույթի Միջազգային Հիմնադրամի ներկայացուցիչ

Տնտեսական բարեփոխումների իրականացման հարցում Հայաստանը ճիշտ ուղու վրա է, «Ամերիկայի Ձայն»-ին ասել է Արժույթի Միջազգային Հիմնադրամի ներկայացուցիչը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

 

Հիմնադրամի Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրեն Ջիհադ Ազուրի խոսքով, «Թավշյա հեղափոխությունից» ի վեր երկրի նոր կառավարությունը կարեւոր առաջընթաց է արձանագրել. «Հայաստանում առաջընթացը ճիշտ ուղու վրա է եւ մենք կոչ ենք անում կառավարությանը շարունակել բարեփոխումները, որոնք թույլ կտան երկրի տնտեսությանը լինել ավելի արդյունավետ եւ նոր ներդրումներ գրավել: Հայաստանն այսօր մի երկիր է, որն ունի լուրջ ներուժ եւ կարող է կարեւոր դեր խաղալ տարածաշրջանային եւ միջազգային առումով»:

Մասնավորապես, խոսքը գնում է կոռուպցիայի դեմ պայքարի, հարկային եւ ֆինանսատնտեսական ոլորտի բարեփոխումների մասին, նշում է Ազուրը: Վաշինգտոնում Համաշրարհային Բանկի եւ Արժույթի Միջազգային Հիմնադրամի ամենամյա համաժողովին մասնակցող Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խոսքով, Հայաստանը կարեւորում է ֆինանսական հսկայական կառույցների հետ համագործակցությունը, որը բխում է առաջին հերթին հենց Հայաստանի կառավարության ծրագրերից: Անդրադառնալով 2019-2021 թթ. Հայաստանում 5-տոկոսանոց տնտեսական աճի վերաբերյալ Համաշխարհային Բանկի կանխատեսումներին՝ փոխվարչապետը նշեց, որ երկրի իշխանությունները հիմնական շեշտը դնում են տնտեսական աճի ուղղակի ազդեցությանը քաղաքացիների կյանքի բարելավման վրա.

«Սպասումների ձեւավորումն ավելի շատ վերաբերում է ոչ թե նոմինալ արտահայտմանն այլ թե որքանով դա կանդրադառնա մարդկանց կյանքի որակի եւ սոցիալական պաշտպանվածության վրա»:

Վաշինգտոնում համաժողովին մասնակցող «Հայէկոնոմբանկի» խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը «Ամերիկայի Ձայնի» հետ զրույցում նշեց, որ երկրի գործարար մթնոլորտը իր կարծիքով դրական առաջընթաց է ապտել ոչ միայն խոշոր գործարարների այլեւ մանր ու միջին բիզնեսի համար, որի զարգացմանը «Հայէկոնոմբանկն» աջակցում է վարկեր տրամադրելով: Փոխվել է նաեւ երկրի ընդհանուր մթնոլորտը եւ ապագայի նկատմամբ վերաբերմունքը, նշում է գործարարը.

«Մենք տեսնում ենք, որ Հայաստանի վարչապետը 24 ժամ աշխատում է: Եթե նա 24 ժամ աշխատում է եւ ցանկություն ունի երկիրն առաջ տանելու, ապա մենք նույնպես ուրախ ենք աշխատել: Ասեմ, որ նույնիսկ այսօր գործարարները հաճույքով են հարկեր վճարում»

Սարիբեկ Սուքիասյանի խոսքով, այսօր Հայաստանի պետբյուջե հարկեր վճարելիս գործարարները գիտեն, որ դրանք նպատակային են ծախսվելու:

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0