Գլխավոր էջ | Հայաստան | Արարատ Միրզոյանը ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին

Արարատ Միրզոյանը ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին

By

Ազգային ժողովի հանրության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում:

Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ իր առաքելության ընթացքում Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների զարգացման գործում ունեցած զգալի ներդրման համար՝ հաջողություններ մաղթելով իր հետագա գործունեության մեջ:

Սեյեդ Քազեմ Սաջջադին շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանին՝ արդյունավետ համագործակցության համար՝ նշելով, որ իր հետագա գործունեության ընթացքում ևս կփորձի նպաստել Հայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացմանը:

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0