Գլխավոր էջ | Հայաստան | ՀՀ ԱԳՆ-ն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսային հատվածում իրադրության լարմամբ

ՀՀ ԱԳՆ-ն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսային հատվածում իրադրության լարմամբ

By
ՀՀ ԱԳՆ-ն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսային հատվածում իրադրության լարմամբ

ԱԳՆ մամուլի խոսնակը  պատասխանել է հայ-ադրբեջանական սահմանին իրադրության սրման վերաբերյալ «Այսօր.ամ» լրատվական կայքի հարցին:

Հարց. Վերջին շրջանում նկատվեց սահմանային իրադրության լարում: Արդյոք ինչպիսի՞ն է իրադրությունը, և ի՞նչ քայլեր են ձեռնարկվում դրա հանդարտեցման ուղղությամբ:

Պատասխան. Արտաքին գործերի նախարարությունը խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսային հատվածում իրադրության լարմամբ և դատապարտում է իրավիճակի միտումնավոր սրմանն ուղղված քայլերը։ Վերջին միջադեպերի ընթացքում զոհվել է ՀՀ ԶՈՒ մեկ և վիրավորվել երեք զինծառայող: ԱԳ նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին և հարազատներին, և արագ ապաքինում մաղթում վիրավոր զինծառայողներին:

ՀՀ ԱԳՆ մշտական համակարգման մեջ է ՊՆ հետ: Գործի են դրվել բոլոր հնարավոր միջոցները լարվածության նվազեցման ուղղությամբ: Վկայակոչելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ս.թ. հունիսի 20-ի հայտարարությունը՝ հայկական կողմը պնդում է, որ ադրբեջանական կողմը պետք է ձեռնպահ մնա որևէ սադրիչ գործողությունից, ներառյալ հայ-ադրբեջանական միջազգային սահմանի երկայնքով ռազմական ամրաշինական, ինժեներական աշխատանքների իրականացումից և դրանցում ենթադրյալ քաղաքացիական անձանց ներգրավումից:

ԱԳՆ առաջնային է համարում իրադրության հետագա լարվածության նվազեցման, հրադադարի ամրապնդման ուղղությամբ արդյունավետ քայլերի ձեռնարկումը, ինչը խաղաղ կարգավորման կարևոր մասն է:

 

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0