Գլխավոր էջ | Հայաստան | Շավարշ Քոչարյանը՝ Ժիրայր Սէֆիլյանի հակառուսական հայտարարությունների մասին

Շավարշ Քոչարյանը՝ Ժիրայր Սէֆիլյանի հակառուսական հայտարարությունների մասին

By
Շավարշ Քոչարյանը՝ Ժիրայր Սէֆիլյանի հակառուսական հայտարարությունների մասին

Հայաստանը ժողովրդավարական երկիր է, այստեղ կա բազմակարծություն. մենք ցանկացած տիպի կարծիքի կարող ենք հանդիպել եւ՛ մամուլում, եւ՛ փորձագետների կողմից, ինչպես նաեւ քաղաքական ուժերի կողմից: Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն՝ անդրադառնալով «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչ Ժիրայր Սէֆիլյանի հայտարարություններին, թե Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնի ստանձնումը ռուսական կողմի սրտով չէր, որի պատճառով էլ ռուսական կողմը փորձում է օր առաջ ձերբազատվել Փաշինյանից:

Հարցին, թե նման հայտարարությունները կարո՞ղ են ինչ-որ կերպ ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա՝ հաշվի առնելով նաեւ այն, որ ՀՀ վարչապետը օրերս հանդիպել է Ժիրայր Սէֆիլյանի հետ, Շավարշ Քոչարյանը պատասխանել է. «Հայաստանը ժողովրդավարական երկիր է, այստեղ կա բազմակարծություն. մենք ցանկացած տիպի կարծիքի կարող ենք հանդիպել եւ՛ մամուլում, եւ՛ փորձագետների կողմից, ինչպես նաեւ քաղաքական ուժերի կողմից: Ես ընդհանրապես չեմ մեկնաբանում այս կամ այն կուսակցության դիրքորոշումը, որովհետեւ դա իրենց իրավունքն է: Եթե ես լինեի քաղաքական դաշտում որպես կուսակական գործիչ, բնական է՝ կարձագանքեի: Որպես արտգործնախարարի տեղակալ՝ դա իմ առաքելությունը չէ: Ընդամենը մի բան նշեմ, որ, այնուամենայնիվ, այդ կուսակցությունը խորհրդարանական ընտրության ժամանակ բավարար ձայներ չի ստացել, որ հայտնվի խորհրդարանում»:

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0