Գլխավոր էջ | Հայաստան | Մոսկվայի օրերը Երևանում սկսվեցին ցուցահանդեսների բացմամբ, կավարտվեն մեծ համերգով

Մոսկվայի օրերը Երևանում սկսվեցին ցուցահանդեսների բացմամբ, կավարտվեն մեծ համերգով

By
Մոսկվայի օրերը Երևանում սկսվեցին ցուցահանդեսների բացմամբ, կավարտվեն մեծ համերգով

Երբ Հյուսիսային պողոտայում Մոսկվայի օրվա տոնակատարությանը նվիրված գունեղ շոուն ավարտվի, հյուրերը հնարավորություն կունենան լավ տրամադրության շարունակությունը վայելել Շառլ Ազնավուրի հրապարակում։

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի - Sputnik. Երևանում՝ «Մոսկվայի տանը» տեղի ունեցավ ծրագրված միջոցառումների պաշտոնական բացումը՝ նվիրված Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի 872-ամյակին։

Միջոցառումները մեկնարկեցին Հենրիխ Իգիթյանի անվան Գեղագիտության կենտրոնի մանկական գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսի բացմամբ։ Ընդ որում, այստեղ ցուցադրված էին ոչ միայն հայաստանցի երեխաների, այլև մոսկովյան պատանի նկարիչների նկարներ։ Ցուցահանդեսի բացումն ազդարարող կարմիր ժապավենը կտրեցին Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը և Երևանում «Մոսկվայի տան» գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։

«Երևանում Մոսկվայի օրվա պատվին հանդիսությունները ևս մեկ առիթ են հիշեցնելու մեր բարեկամության մասին։ Վստահ եմ, որ այս օրերին տեղի ունեցող տարբեր միջոցառումները կհետաքրքրեն ոչ միայն Երևանի բնակիչներին, այլ նաև մայրաքաղաքի բազմաթիվ հյուրերին»,- նշեց Կարապետյանը։

Շիտակ, առանց դավերի. Փաշինյանը Զելենսկուն խորհուրդ է տվել` ինչպես շփվել Պուտինի հետ

Նույն օրը՝ սեպտեմբերի 7-ին, Մոսկվայի օրվա շրջանակում Երևանի Ավ. Իսահակյանի անվան գրադարանում տեղի ունեցավ Մոսկովյան օրերի հանդիսավոր բացումը, որի շրջանակում սեպտեմբերի 7-15-ը այցելուներին սպասվում է գրքերի ցուցահանդես՝ նվիրված Մոսկվայի 872-ամյակին, մուլտֆիլմերի և գեղարվեստական ֆիլմերի ցուցադրություններ։ Հայաստանի նկարիչների միությունում բացվել է «Մոսկվան հայ նկարիչների աչքերով» ցուցահանդեսը։

Հայաստանն իրավունք ունի բարեկամություն անելու ում հետ ցանկանա. Կլինցևիչ

Միջոցառման ամենահետաքրքիր և գունեղ մասը ծրագրված է սեպտեմբերի 8-ին։ Կեսօրից մինչև ժամը 19։00-ն Հյուսիսային պողոտայում կարելի է համտեսել ռուսական խոհանոցի ճաշատեսակներ, վայելել երգ ու պար։ Այստեղ կբացվի տոնավաճառ, մանկական խաղահրապարակ, ցուցահանդեսներ, տեղի կունենան ֆլեշմոբեր։ Իսկ ժամը 20։00-ից տոնը կտեղափոխվի Շառլ Ազնավուրի հրապարակ, որտեղ Երևանի բնակիչներին ու հյուրերին սպասվում է մեծ տոնական համերգ, ելույթ կունենան ռուս և հայ արտիստներ։

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0