Գլխավոր էջ | Հայաստան | Չինաստանն ու Հայաստանը բոլոր ոլորտներում համագործակցության շատ լավ հնարավորություններ ունեն. Չժեն Վեյ

Չինաստանն ու Հայաստանը բոլոր ոլորտներում համագործակցության շատ լավ հնարավորություններ ունեն. Չժեն Վեյ

By
Չինաստանն ու Հայաստանը բոլոր ոլորտներում համագործակցության շատ լավ հնարավորություններ ունեն. Չժեն Վեյ

Չինաստանն ու Հայաստանը բարեկամական երկրներ են եւ շատ լավ գործընկերներ։ Այս մասին հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ դեսպանորդ-խորհրդական, Բարեկամության, բարիդրացիության հարցերով շանհայյան համագործակցության կազմակերպության չինական կոմիտեի գլխավոր քարտուղար Չժեն Վեյը։

«Մենք գիտենք, որ Հայաստանում ապրում է հինավուրց պատմություն ունեցող հետաքրքիր ժողովուրդ։ Չնայած նրան, որ մենք իրարից իսկապես շատ հեռու ենք գտնվում, մեր բարեկամությունը գալիս է պատմության խորքերից։ Գուցե սա լեգենդ է, սակայն ես կուզեի հավատալ, որ այն ճշմարիտ է։ Մեր նախնին գեներալ Ման ապրել է Հայաստանում»,- նշել է Վեյը։

Նրա խոսքերով, Հայաստանը շատ լավ գործընկեր է Մետաքսի ճանապարհի «մեկ գոտի, մեկ ուղի» հայեցակարգի շրջանակներում. «Մենք գտնում ենք, որ Չինաստանն ու Հայաստանը բոլոր ոլորտներում համագործակցության շատ լավ հնարավորություններ եւ հոյակապ հեռանկար ունեն։ Ոմանք ասում են, թե Հայաստանը շատ փոքր երկիր է, բայց եւ ՄԱԿ-ի կանոնադրությամբ եւ  Համագործակցության շանհայյան կազմակերպության շրջանակներում բոլոր երկրները հավասար են եւ օժտված են հավասար իրավունքներով։ Մենք գտնում ենք, որ ձեր հետ միասին կարող ենք կառուցել մեր երկիրը, որովհետեւ մեր նպատակը մեկն է՝ մենք ուզում ենք ավելի լավ ապրել»։

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0