Գլխավոր էջ | Հայաստան | Վազգեն Սիսլյան. Պաշտոնապես հայտարարում եմ, որ նման հայտարարություն չեմ կատարել.

Վազգեն Սիսլյան. Պաշտոնապես հայտարարում եմ, որ նման հայտարարություն չեմ կատարել.

By
Վազգեն Սիսլյան. Պաշտոնապես հայտարարում եմ, որ նման հայտարարություն չեմ կատարել.

«Արմենպրես»-ից պահանջում եմ կատարել շուտափույթ սրբագրում։

ԱՍԱԼԱՅԻ մարտիկ, Վազգեն Սիսլյանը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք.


Սրբագրման պահանջ

ԱՍԱԼԱ-ի նահատակների օրվա առիթով իմ՝ Վազգեն Սիսիլյանիս, հայտարարությունը ըստ էության երեկ՝ օգոստոսի 7-ին, ժամը 19։46-ին «Արմենպրես»-ի կողմից հրապարակված լրատվությամբ խեղաթյուրվել և հետևյալ մեկնաբանությունն է կատարվել, որ․ «ԱՍԱԼԱ-ի մարտիկ Վազգեն Սիսիլյանի խոսքով՝ ԱՍԱԼԱ-ն կատարել է իր առջև դրված առաքելությունը և այժմ այդպիսի կազմակերպության անհրաժեշտությունը չկա»։

Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ նման հայտարարություն չեմ կատարել և դա «Արմենպրես»-ի ապատեղեկատվությունն է, որը բազմաթիվ այլ լրատվամիջոցներ ևս նույն վերնագրով և տեկստով տարածել են, հիմք ունենալով «Արմենպրես»-ը։

Իմ հայտարարածը հետևյալն է՝ «ԱՍԱԼԱ-ի ազատամարտիկների 1975-ից սկսած գործունեության հետևանքով բազմաթիվ միջազգային կառույցներ, պետություններ և ատյաններ որդեգրել են հայանպաստ՝ հայ ժողովրդի իրավունքների ճանաչման, Հայոց ցեղասպանության դատապարտման ուղղությամբ որոշումներ և դա հետևանքն է այդ նվիրյալների գործունեության»։

Հետևաբար,  իմ նշած արդյունավետության մասին այլ մեկնաբանություններ կատարելը համարում եմ մամուլին և ընդհանրապես լրատվական գործակալություններին անհարիր գործելաոճ և բոլոր լրատվամիջոցներից և առաջին հերթին «Արմենպրես»-ից պահանջում եմ կատարել շուտափույթ սրբագրում։

Վազգեն Սիսիլյան

8 օգոստոսի 2019 թ.


 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0