Arax News: Մերկելը չի բացառել գերմանացի զինվորների դուրս բերումը Թուրքիայի ևս մեկ ավիաբազայից Մերկելը չի բացառել գերմանացի զինվորների դուրս բերումը Թուրքիայի ևս մեկ ավիաբազայից ================================================================================ Tert.am on 17/07/2017 00:25:00 Բունդեսթագի պատգամավորներն իրավունք ունեն այցելելու գերմանացի զինվորականներին, որոնք ծառայում են արտերկրում: Եթե նրանց արգելում են այցելություններ կատարել, ապա Գերմանիան իրավունք է վերապահում իրեն դուրս բերելու զինծառայողներին: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին հիշեցրել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը` կիրակի ելույթ ունենալով ARD հեռուստաալիքի եթերում: «Կոնիայի ավիաբազայի հարցով նույն կանոններն են գործում, ինչ և «Ինջիրլիք» ռազմաբազայի դեպքում», - հայտարարել է Մերկելը` պատասխանելով զիվորականներին տեղափոխելու մասին հաղորդավարի հարցին: Ավելի վաղ Գերմանիան որոշում էր կայացրել դուրս բերել գերմանացի զինվորներին «Ինջիրլիքից», ուր թույլ չէին տվել այցելել Բունդեսթագի պատգամավորներին: Մերկելի խոսքով` Կոնիայի ավիաբազայում իրավիճակը փոքր-ինչ այլ է, քանի որ գերմանացի զինվորներն այնտեղ են գտնվում ՆԱՏՕ-ի գծով, ինչը նշանակում է, որ ոչ միայն Գերմանիան է բանակցելու, այլև դաշինքը: