Arax News: Իրանի նախագահի եղբայրը կալանավորվել է Իրանի նախագահի եղբայրը կալանավորվել է ================================================================================ araxnews.com on 17/07/2017 00:12:00 Իրանի նախագահ Հասան Ռոհանիի եղբայրը՝ Հուսեյն Ֆերեյդունը, ձերբակալվել է ֆինանսական հանցագործություններ կատարելու կասկածանքով։ Այս մասին հայտնում է Iran Front Page պորտալը։ «Այդ մարդու նկատմամբ անցկացվել են բազմակի քննություններ, քննություն վարվել է նաև այլ անձանց նկատմամբ, նրանցից ոմանք կալանքի տակ են», – մեջբերել է պորտալը Իրանի դատարանի ներկայացուցչի խոսքերը։ «Երեկ նա ազատ է արձակվել գրավի դիմաց, սակայն այդպես էլ չի կատարել դրա պայմանները, և կալանքի տակ է առնվել»,- ասել է նա։ Այլ մանրամասներ առայժմ չեն ներկայացվում։ Հուսեյն Ֆերեյդունը եղել է Իրանի նախագահի հատուկ հանձնակատարը երկրի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում։