Գլխավոր էջ | Սփյուռք | Եկել է նաև այլ հարցեր բարձրացնելու ժամանակը. Լիոնի փոխքաղաքապետը՝ Հայոց ցեղասպանության մասին

Եկել է նաև այլ հարցեր բարձրացնելու ժամանակը. Լիոնի փոխքաղաքապետը՝ Հայոց ցեղասպանության մասին

By
Եկել է նաև այլ հարցեր բարձրացնելու ժամանակը. Լիոնի փոխքաղաքապետը՝ Հայոց ցեղասպանության մասին

Հայոց ցեղասպանության զոհերի հանդեպ ամբողջ հարգանքով հանդերձ՝ ես կարծում եմ, որ եկել է նաեւ այլ հարցեր բարձրացնելու ժամանակը։ Այս մասին ապրիլի 26-ին մամուլի ասուլիսում ասել է Լիոնի փոխքաղաքապետ Ժորժ Քեփենեկյանը։ Նրա խոսքով՝ նա ինքը երբեք կողմնակի դիտող չի եղել այս հարցում, ավելին՝ Ֆրանսիայում երթերի կազմակերպիչն է եղել։ «Ես ինքս 1974 թվականին Լիոնում կազմակերպել եմ երթեր՝ պահանջների ներկայացման նպատակով։

Բայց հարկավոր է առաջ նայել»,- նշել է նա։ Ժորժ Քեփենեկյանն ընդգծել է, որ Թուրքիայի նախագահն արդեն ցույց է տվել, որ բավական զգայուն է ապրիլի 24-ի հանդեպ։ «Եթե անգամ նա վիրավորական հայտարարություններ է անում, միեւնույն է՝ Էրդողանը զգայուն է այս ամսաթվի հանդեպ։ Նա լավ է հասկանում, որ 1915 թվականին տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ»,- պարզաբանել է փոխքաղաքապետը։ Նա հավելել է, որ իրադարձությունների նման զարգացումը համաշխարհային հանրությանը առիթ է տալիս հասկանալու, որ եթե առաջ հույսեր կային, որ կարելի է վերսկսել բանակցությունները, ապա հիմա այդ հարցը կձգձգվի։

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0