Գլխավոր էջ | Սփյուռք | Ամստերդամում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում է կազմակերպվել

Ամստերդամում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում է կազմակերպվել

By
Ամստերդամում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում է կազմակերպվել

Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում է կազմակերպվել: Այս մասին հայտնում է Նիդերլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը:

Միջոցառմանը, որին մասնակցել են Նիդերլանդների խորհրդարանականներ, ծաղիկներ են դրվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշատախտակի մոտ:

Ոգեկոչման արարողություններ են տեղի ունենալու նաև Ասեն և Ալմելո քաղաքներում:

 

Իսկ Հաագայի կենտրոնական հրապարակում`խորհրդարանին և կառավարության շենքին կից, ապրիլի 23-ին կայացել էր հանրահավաք, որը կազմակերպել էին Հոլանդահայ համագործակցող կազմակերպությունները։ Հանրահավաքին ներկա էին Նիդերլանդների խորհրդարանի ութ պատգամավոր և այլ ականավոր անձինք, որոնք իրենց ելույթներում շեշտել էին Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը և կոչ արել Նիդերլանդների կառավարությանը լիարժեք ճանաչել այն։

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0